Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպքում, յերբ նրա անդրանիկ գործն արժանանար հասարակական խրախուսանքի, և նա բավարարված ձեռնարկեր մի յերկրորդ ստեղծագործության։ Գրական տենչն այքան մեծ եր նրա սրտում, վոր նա պատրաստ եր ամեն ինչ զոհաբերելու։

«Գնամ ընկնեմ,— ասում եր նա նույն առաջաբանի մեջ,— մեկ իշխանի վոտք, ասեմ, ինձ մեկ կտոր հաց տա, ու յես գիշեր֊ցերեկ ընկնեմ գեղե-գեղ ու մեր ազգի արած բաները հավաքեմ գրեմ»։

Բացի այդ, Աբովյանի դեմ ուղղված կղերական հալածանքը նրան հանգիստ չեր տալիս նաև մանկավարժական ասպարեզում։ Աբովյանն իսկական մանկավարժ եր: Դորպատի կրթական միջավայրն անհետևանք չեր անցել նրա համար: Վերադառնալով հայրենիք՝ նա փորձել ե կիրառել մանկավարժական յերկու տարրական սկզբունք—հասկանալի դարձնել աշակերտներին դասատվության առարկան և ընկերական բնական մթնոլորտ ստեղծել ուսուցչի և աշակերտի միջև:

Իր աշակերտներին Աբովյանն «ազիզ բարեկամներ» ե անվանում, ընկերական հարաբերություններ մշակելով նրանց հետ։ Բայց նրա մանկավարժական առաջին սկզբունքը, այն ե՝ հասկանալի ժողովրդական լեզվով դասավանդել, ծանոթացնելով աշակերտներին հասկանալի շրջապատին, կղերականության կողմից հանդիպում ե ամենաբուռն հալածանքի: Նրա կազմած աշխարհիկ դասագրքերը սաղմոսների, նարեկների փոխարեն—հայտարարվում են անընդունելի։ Կղերը և կղերամիտ պահպանողականները հանգիստ չթողին Արովյանին վոչ Թիֆլիսում և վոչ ել Յերևանում։ Կարճ կյանք ունեցավ նրա ուսումնարանը Թիֆլիսում, իսկ Յերևանի պետական դպրոցի տեսչության պաշտոնից նրան շուտով արձակեցին, «անհամապատատասխան» լինելու պաաճառով։

Այսպես մի կողմից հասարակական ասպարեզ չունենալով, մյուս կողմից գրական ապագա, ժամանակի աշխարհիկ այս յերկու տակավին դժգույն ասպարեզում անխնա հալածվելով, ապա անհաջողություն կրելով նաև Կազանի համալսարանում ամբիոն ստանալու ձգտման մեջ, Աբովյանը փորձ ե անում կրկին ընդունելու հոգևոր կոչում, դառնալու Եջմիածնի միաբան, հույս ունենալով, վոր այսպիսով հնարավորություն կունենա շարունակելու իր գրական գործունեյությունը։

Բնական ե, վոր կղերը մերժեր նրա այս խնդիրն ել, համարելով Աբովյանին բողոքականությամբ խմորված։

Այսպիսով Աբովյանի ուղենիշները յեղան Եջմիածին — Դորպատ — կրկին Եջմիածին։ Այլ խոսքով՝ միջնադարյան կղերականություն, յեվրոպական բուրժուական թեթև լիբերալիզմ, կրկին կղերական