Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


քանի սիրալի, հարազատ հույսեր
փլատակվեցան և անդարձ կորան:

Այստեղ ձգվում ե, կանաչից զրկված,
մեծ անապատը թանձր խավարի,
ուր չեն դադարում մահվան աղմուկից
սև ագռավները գունաթափ կյանքի։

Յեվ ահա Լևոն, իմ ընթերցողներ,
վերջ դրեց արդեն ծանր արկածին.
նորա սիրտն լցվեց դառն մտածմունքներ
վոր նա չկարաց թավալել ՉԱՐԻՆ։

Բայց ձգած ե սերմ. թող ծլեն, ծաղկեն
այդ գաղափարքը հոյակապ գործիք
թող հային մի նոր կյանք առաջարկեն.
այդ կյանքի հունձը թող առատ լինի:

Նա ձեզ թողնում ե յերկար միջոցով,
այո, շատ յերկար... բայց վոչ հավիտյան,
մեկնեցեք ձեր ձեռն Լևոնին սիրով,
ցանկացեք նորան որեր հանգստյան։

Թեև խանգարեց նա ձեր հանգիստը,
բայց այդ խանգարումն չեր թշնամական.
նա ցույց տվեց ձեզ յուր սրտի վիշտը,
կամեցավ հայիդ լույս պայծառության։

Նա չգովեց ձեզ և այդ կարող չեր.
ԼԱՎԸ ՄԻՇՏ ԼԱՎ Ե, ասում եր Լևոն.
ՑՐՎԵՑԵՔ ԽԱՎԱՐՆ, ՎՈՐ ԼՈԻՅՍ ՁԵԶ ԾԱԳԵՐ,
ԱՅՍՊԵՍ ԹՈՂ ԼԻՆԻ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆ։

Յերբեք չզգացի այնքան տրտմություն,
յերբ Լևոնի հետ յես բաժանվեցա...
ահ, մի կապարյա, ճնշող ծանրություն
յեկավ և նստեց իմ կուրծքի վերա։

Յես Լևոնի հետ ճանապարհ գնալով,
իմացա, վոր կյանքն չե մի զբոսանք.
այլ պատերազմ ե լի փորձությունով,
ուր ՆԱՀԱՏԱԿԻ բաժինն ե զրկանք:

Յես սովորեցա ուղիղ ՄՏԱԾԵԼ,
հայտնապես ազգիս արատքը գրել.
և գովասանքից սաստիկ վախելով,
ուսա առաջին փշրել հարվածով:

Յես արհամարհել գեղեցիկ ուսա
նոցա, վոր գիտեն յերկդիմի չինել,