Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


խիղճը դնելով արծաթի վերա,
լկտի ՍԱՏԱՆԱՆ—ՀՐԵՇՏԱԿ անվանել:

Վոչ տխուր ցնորքը պատվասիրության
շարժառիթ եր ինձ այս գործն ձեռնարկել,
վոչ անմիտ խոսքերն ինքնադովության,
ինչպես սովոր են հիմար, կակազել։

Կամ ձգաողություն մի նախատելի,
վորին հավան ե սևերես հոգին,
վոչ, վոչ չեմ ստում—կախաղան չարին,
սիրելիք, ախտ չեր այս փառամոլի։

Այլ ազգիս վիճակ, տխուր բախտն հայի,
(և այստեղ խիղճս ունիմ ինձ վկա),
գրգռեց գործս այս — և վողջունեցի։
ընթերցող, յես ափին հասա։

Ափի վերա յեմ, մանուկ նորածին,
բարի ճանապարհ, ժամ ե թոթովել.
կեցցե ազգասերն։ Վողջույն վոսոխին,
մեզ խաղաղ հոգով հարկ ե հրաժարվել։



1. Նոր կազմակերպվող հայ բուրժուազիան յեվ Սմբ. Շահազիզի Լեվոնը:

2. Վորն եր Լեվոնի վիշտը, ինչ գաղափարներով եր նա տոգորված:

3. Աշխարհաբարի հաղթանակը Սմբատ Շահազիզի ժամանակ, նրա բանավեճը պոեմի նախերգանքում:

4. Ինչպես ե Շահազիզը Հայաստանի բնությունը հակադրում հայ ժողովրդի քաղաքական յեվ կուլտուրակա վիճակին:

5. Լեվոնը խոսքի՞ թե գործի՞ մարդ ե:

6. Շահազիզը իբրեվ արտահայտիչ հայ նորածին բուրժուական լիբերալիզմի յեվ նրա կրած գրական ազդեցությունը Բայրոնից յեվ Գրիբայեդովից:


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՅԵՐԱԶ


* * *


Յես լսեցի մի անույշ ձայն,—
իմ ծերացած մոր մոտ եր.
փայլեց նշույլ ուրախության,
բայց ափսոս, վոր յերազ եր։

Կարկաչահոս աղբյուր այնտեղ
թավալում եր մարգարիտ.
նա հստակ եր, վորպես բյուրեղ,
այն յերազ եր ցնորամիտ։

Յեվ մեղեդին տխուր, մայրենի
հիշեց մանկության որեր.
մորս համբույրն յես զգացի.
ախ, ափսոս վոր յերազ եր:

Կուրծքին սեղմեր կարոտագին.
աչքերս սրբեց — շատ թաց եր,—
բայց արտասուքս գնում եյին...
ախ, այդ ինչու յերազ եր: