Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բան տվեց հայ գրականությանն ու մտքին. քանակով քիչ վորակով շատ։


Հերցենն իր մի նամակի մեջ գրած գործիչ Սերնո—Սալավյովիչին՝ Միքայել Նալբանդյանին անվանում ե դործին անշահորեն, միամտորեն, մինչև սրբության աստիճան նվիրված անզուգական հոգի: Իսկ Բակունինն իր յեղբոր կնոջը գրում ե. «Նալբանդյանը մի վոսկի անձնավորություն և, ամբողջովին հոգի և անձնվիրություն. Տուրգենեի մեջ բացակայում ե այն սուրբ պարզությունը, վորն ունի Նալբանդյանը»։


Նալբանդյանը մեռավ 1866 թվին, մարտի 31—ին, թաղվեց Նոր—Նախիջևանի Ս. Խաչ վանքի բակում։


Մ. Նալբանդյանի գործունեյությունը կարելի յե յերկու շրջանի բաժանել. առաջին շրջանում նա հանդես ե գալիս իբրև մի չափավոր ազգային գործիչ յերկրորդում—հեղափոխական, կապված ռուսական հասարակական լայն շարժման հետ։


Նալբանդյանը միանգամայն բացասական վերաբերմունք ունի դեպի բուրժուական «մարդասեր» լոզունգները և հեգնանքով և նայում նրանց մեծադղորդ ազատություն, յեղբայրասիրություն և հավասարություն բառերի վրա։ Դրանք բոլորը նա դատարկ հնչյուններ ե համարում քանի վոր չե լուծվել այն տնտեսական խնդիրը, վոր մահու և կյանքի խնդիր ե։ Նալբանդյանը չի ընդունում բուրժուական տիրող քաղաքականությունը և սպասում ե, վոր այն կանուխ թե ուշ սոսկալի փոթորիկներով պիտի լուծվի:


«Վոչինչ բռնություն, վոչինչ պահպանողական համակարգություն, վոչինչ ընդդիմադրություն վորևիցե կողմից չե պիտի կարողանա փակել նրա առաջքը, թեև այս որ հալածական և աքսորական են այդ ապագայի մարգարեքը և առաքյալըք», — գրում ե նա իր հայտնի տրակտատի մեջ։


Դառնալով հայ կյանքոն, հայկական մասսայի խավար ու մռայլ իրականության վրա Նալբանդյանը չե կարողացել նայել առանց դառնության ու սրտի խորին ցավի։ Նա սիրել ե հայ ժողովուրդը, բայց սիրել ե վոչ մոլեռանդորեն, վոչ վորպես շովինիստ։ «Ազգությունը կույր ֆանատիկոսություն դարձնելու կամք չունենք, — ասում ե նա,— հերիք և վորչափ կույր և ֆանատիկոսական ազգությունը ունի իր յեսական կողմերը. հերիք ե, ասում ենք, վոր ազգություն իր մի շամփուր խորովածի համար մորթում ե մյուս ազգության յեզը»:


Նալբանդյանը գրել ե բանաստեղծություններ, քննադատականներ, ուսումնասիրություններ և հրապարակախոսական հոդվածներ:


Այստեղ դնում ենք նրա վոտանավորներից միքանիսը: