Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զրկվելով պաշտոնից՝ նա մտնում ե Մասկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը վորպես ունկնդիր, միաժամանակ ուսումնասիրելով հասարակական գիտություեները։ 1858—ից սկսում ե հրատարակվել Ստ. Նազարյանի «Հյուսիսափայլը» Մասկվայում, և Նալբանդյանը դառնում ե ամսագրի յեռանդուն աշխատակիցներից մեկը՝ Կոմս Եմմանվել ծածկանվան տակ։ 1859 թ. Նալբանդյանը լուրջ հիվանդանում ե և առողջությունը վերականգնելու համար գնում արտասահման։


Թե Մասկվայում և թե արտասահմանում Նալբանդյանն ականատես յեղավ հասարակական շարժումներին և խմորումներին. ռուսական ժողովրդական շարժման արտահայտությունը գրավեց նրան, և այդ ժամանակից նա ուխտեց լինել «ապատության զինվոր»։


1860 թ. Նոր—Նախիջևանի հասարակությունը Միք. Նալբանդյանին իբրև լիազոր ուղարկեց Հեդկաստան՝ կտակված բարեգործական գումարները Կալկաթայից Նախիջևան փոխադրելու համար։ Այս անգամ նրա հասարակական առաքելությունն առիթ տվեց ավելի մոտիկից ծանոթանալու թե արտասահմանի հայ հատվածների և թե ռուսական հասարակական շարժման Լոնդոն և Պարիզ ապաստանած գործիչների հետ։ Այստեղ նա մոտ հարաբերության մեջ ե մտնում և մտերմանում Բակունինի, Հերցենի, Ագարյովի, Տուրգենեի և այլոց հետ, դառնում ե նրանց հեղափոխական գործակիցներից մեկը։ Նրա տնտեսական—քաղաքական թեորիաների ուսումնասիրության արդյունքը լինում ե «Յերկրագործությունը վորպես ուղիղ ճանապարհ» նշանավոր գրքույկը, վոր տպվեց Պարիզում 1862 թ., ուր նա քարոզում եր հայ ժոդովրդի ապագան խարսխել տնտեսական նոր հարարերությունների վրա, գլխավոր հիմքը հողի համայնացումը համարելով։ Նա ծանոթանում ե Հեգելի իդեալիստական լիսոփայությանը, Ֆոյերբախի մատերիալիզմին։


1862 թ. վերադարձավ Պետրոգրադ (այժմ Լենինգրադ) և հազիվ եր այնտեղից անցել Նոր—Նախիջևան, յերբ նրան խուզարկության չենթարկեցին և գտնելով Բակունինի, Պոլսահայ Սըվաճյանի և Տուրգենեի նամակները, այլ և գաղտնագիր գրությունների բանալիները, հուլիսի 14—ին տարան Պետրոգրադ, բանտարկեցին Պետրոպավլովսկ բերդում։ Յերեք տարի բանտում մնալուց և թոքախտից հալումաշ լինելուց հետո Միք. Նալբանդյանին աքսորում են։


Բայց Նալբանդյանը ֆիզիկական այնպիսի քայքայված վիճակի յեր, վոր Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը հասնելուց միքանի ամիս հետո մեռավ չարաչար տանջանքների մեջ։


Կարճ ապրեց Նալբանդյանը, ընդամենը 37 տարի, բայց շատ