Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կրորդական մի գրող, յեթե նրա առևտրական տան գործերը կարճ ժամանակի ընթացքում հիմնավորապես չքայքայվեյին։


Շուտով Րաֆֆին սնանկանում ե։ Վտանգվում են նրա դրամական կարողությունն ու առևտուրը, կալվածները գրավվում են, և 1868 թվին նա ստիպված ե լինում տեղափոխվել Թիֆլիս։ Այստեղ նրան միանգամից գրավում են հասարակական և գրական խնդիրները. իր բարեկամին գրած նամակում Րաֆֆին հայտնում ե, վոր թիֆլիս գալով նա անմիջապես շփման մեջ ե մտել «ուսումնական և արի աշխույժ յերիտասարդներից բաղկացած մի նախանձելի շրջասակի» հետ։ Բայց դա յերկար չի տևում։ Նա գնում ե Թավրիզ հոր առևարական խորտակված նավը մի կերպ փրկելու համար , բայց վերջնականապես հուսահատվելով՝ գալիս ե Թիֆլիս։


Մնալով հացի կարոտ, այստեղ ստիպված ե լինում ծառայության մտնել հին շորեր վաճառողի մոտ։ Նրա նյութական ծանր վիճակը տևում ե մինչև 1872 թիվը, ) յերբ Գրիգոր Արծրունին հիմնում ե «Մշակ» լրագիրը:


«Մշակի» հրատարակությամբ Րաֆֆու հասարակական դիրքը միանգամայն վորոշվում ե։ Նկատելով նրա մեջ վիպական գրողի ընդունակություն և միաժամանակ հանձին նրա ունենալով իր հոսանքի մի համակիր ուժ՝ Արծրունին առաջ ե քաշում Րաֆֆուն և ուղղություն տալիս նրա գրչին:


Հայ մամուլը , սակայն, ընդունակ չեր գրչի մշակլներին ապահռվել ապրուստի միջոցներով։ Ուստի Րաֆֆին անընդհատ թղթակցելով «Մշակին» միաժամանակ ստիպված եր մինչև 1877 թիվն ուսուցչություն անել Թավրիզում, Ագուլիսում։ Միմիայն 1878. ին նա ընդմիշտ հաստատվում ե Թիֆլիսում և ամբողովին անձնատուր լինում գրական աշիւատանքին ։


Նրա անունը, իբրև տաղանդավոր և բեղմնավոր գրողի, վառ հետաքրքրության առարկա յե դառնում նույն այդ 1878— 79 թվերին ռուս—տաճկական պատերազմի տարիներին, յերր «Մշակում» լույս ե տեսնում նրա «Ջալալեդդին» վեպը:


Կատարյալ հեղաշրջում ե առաջ բերում գրվածը հայ վիպական գրականության մեջ։ Նա լայն ուղիներ ե գծում առաջին հերթին հայդուկային գրականության հետագա զարգացման համար , մեծապես նպաստում ազատագրման նվիրված դավադրական յեղա- նակների ծրագրման և ուժերի կազմակերպման հայ բուրժուական մտավորական խյավերում։


Րաֆֆու գրիչը հետագայում դառնում ե ավելի բեղմնավոր, տաղանդը հասնում ե զարգացման գագաթին, և նա իրար յետևից