Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լույս ե ըեծայում իր մեծահատոր գրվածքների շարանը. — «Խենթա », «Խաչագողի Հիշատակարանը»,« Խամսայի միլիքությունները», «Դրավիթ Բեգ», «Կայծեր», «Վոսկե աքաղաղ», «Ղարաբաղի աստղագետը», «Սամվել»։ Նրա «Վոսկե աքաղաղը» վաճառական դասի մասին գրած լավագույն գործերից մեկն ե , հիշեցնում ե Սունդուկլանի հերոսներին։ Բացի խոշոր գրվածքներից Րաֆֆին գրել ե բազմաթիվ մանր պատկերներ ու. վեպիկներ , վորոնք ամփոփված են աոանձին հատորների մեջ , ինչպես, որինակ, «Հարեմը», «Կուսադրություն», «Մի որավոր հող», «Ակն ընդ ական», «Խաս֊փուշ» , «Սովը» , «Ուխտյալ միանձնուհի» , « Զահրումար » և այլև։


Մեռավ Րաֆֆին 1888 թվին Թիֆլիսում, 53 տարեկան հասակում:


Րաֆֆու աշխարհայացքի հիմքն սկզբում կազմում եր «Հյուսիսափայլը» , ապա նույնի գաղափարական շարունակությունը կազմող Արծրունու « Մշակը»։ Հայտնի յե, վոր ռուս-տաճկական պատերազմի շրջաններում Արծրունին կողմնակից եր, վոր Տաճկահայաստանում ակտիվ հեղափոխական շարժում կազմակերպվի։ Հետագայում «Մշակի» ղեկավարը հրաժարվեց այդ միջոցներից, իսկ անջատվողները հիմնեցին ազգային բոլոր հայ հեղափոխականների դաշնակցություն։ Մինչդեռ մտքերի այդ խմորումն աստիճանաբար վորոշվում, հայտնի ընթացք եր ստանում, Րաֆֆին թափանցելով նրա խորքը արդեն դարձել եր նոր մտայնութեան արտահայտիչը և մինչև կյանքի վերջն ել հավատարիմ մնաց նրան։


«Ջալալեդդին»-ի մեջ շեշտված քաղաքական ռոմանտիզմը դարձավ մի տեսակ ծրագիր-ուղեցույց մարտական նացիոնալիզմի, վորն ապա կարմիր ժապավենով անցկացրեց հեղինակը գրեթե իր բոլոր մեծ վեպերի եջերով։


Թյուրքի և քրդի պրոբլեմն իրահատուկ բովանդակություն ստացավ Րաֆֆու գրվածքներում։ Պրոբլեմի լուծումը վիպասանը փընտռում եր վոչ թե դարերով հարևանություն անող աշխատավոր ժողովուրդների մերձեցման մեջ, այլ փոխադարձ արյունային ընդհարումների։ Նրան ոտար մնաց այն միտքը, թե թյուրքերի և քթդերի հետ կարելի յե և պետք ե խաղաց կենակցություն ունենալ, միայն պետք ե փնտռել փոխադարձ թշնամանք սերմանող պատճառներն ու հրահրող գլխավոր ուժերը: Վարդանի «յերազի» մեջ, վորն իբրև թե յերկու դար հետո յե «իրականություն» դառնում—քրդերի գոյությանը Րաֆֆին վերջ ե տալիս, ձուլելով նրանց հայերի հետ: Քրդերը դարձել են հայեր։ Ընդունել են հայոց կրոնը և քաղաքա—