Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միչև հագուստեղենը, կաշվեղենը: Սակավ բացառությամբ միայ քաղաքից ճոթեղեն մտնելիս ե յեղել գյուղ։ Չե յեղել քաղաքի ազդեցություն, վորովհետև գյուղ տակավին չէյին հասել նոր-նոր կազմակերպվող առևտրական կապիտալի շոշափուկները։ Գյուղացիների աչքում քաղաքի կյանքը մի բացասական յերևույթ եր, վորովհետև նա չուներ նրանց հասկացած «խերն ու բարաքյաթը»: «Հացն ու ջուրն ել վոր փողով ըլնի ծախում ու առնո՜ւմ» ել ինչ կյանք պիտի լիներեր այնտեղ: Գյուղը հակադրվում եր քաղաքին վորպես մի աշխարհ, ուր աշխատանքը հալալ ե, ուր առատություն ել կա, մարդավարություն ել: Քաղաքը դրամի գերի յե, դրամի պաաճառով մարդիկ դարձել են ագահ, ժլատ, փուչ: «Փողի բարաքյաթին ել նալաթ, նրա կտրողին ել»,— ասում ե Աբովյանի գյուղացին.— «չե, չե, փողի սիքեն ճանաչողը վո՛չ հոգի ունի, վո՛չ հավատ»։

Իսկ գյուղացին։ «Տաշտումը հաց ունենամ,— ասում ե նա,— կարասումը գինի, ջվալումս ալիր, հե՛րն անիծած, վոր չիփ չփլախ ել ըլիմ, դարդ անեմ։ Ոջախս լիքը ըլի, տանս բարաքյաթ, վորդիքս սաղ սալամաթ,— թող որը հազար մարդ մտնի, հազար դուս գա. հացն աստծուն ա»․․․

Աբովյանի ամբողջ համակրությունը գյուղի և գյուղացու կողմն ե, նրա նախնական տնտեսական կարգերի և նահապետական կենցաղի: Այնքան ե նա մերված այդ իրականության մեջ, վոր վեց տարի Յեվրոպայում ապրելուց հետո անգամ հարկ չե տեսել շեշտելու այդ կենցաղի մութ կողմերը, հետամնացությունը, խավարը, ծերերի և յերիտասարդների միջի յեղած անջրպետը, կնոջ ստրկական վիճակը։ Մի տեղ միայն իր գյուղացու բերանով դառն գանգատ ե անում «կարգավորներից» (հոգևորականներից), վորոնք «հենց իրանց քեֆն են արամիշ անում», յերբեք չմտածելով գյուղի յերեխաների ուսման մասին։ Գյուղին լուսավորություն բերողը պետք ե լինեն, ըստ Աբովյանի, հոգևոր հայրերը, վորպեսզի գյուղացու վորդիքը «եշ չուտեն, եշ չմենձանան»։

«Վերք Հայաստանի»-ի շնորհիվ մենք իմանում ենք նույնպես, վոր 19-րդ դարի առաջին քառորդի գյուղացիությունն ունեցել ե բավականաչափ խաղաղ ու բարգավաճ կյանք, վոր նա կարողացել ե առատ ու ապահով զարգացնել իր տնտեսությունը, քաղելով նրա առատ արդյունքը։ Իմանում ենք, վոր Հայաստանն ամբողջովին «վերքով» ծածկված մի յերկիր չե յեղել։ Զուրկ ե յեղել քաղաքական ինքնուրույնությունից, բայց ունեցել ե իր հանգիստ առորյան, ունեցել վորոշ իրավական վիճակ, վորքան դա հնարավոր ե յեղել Ասիայի ֆեոդալական խանական պայմաններում: