Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Այսպես ե նկարագրում Աբովյանը քանաքեռցիների կյանքը: Դա առատության, խաղաղ, բարեկեցիկ կյանքի մի ցայտուն նկարագիր ե: Յեթե վեպի աշխարհագրական անունները ջնջենք, կստացվի մի յերկիր, վորտեղ սարդարի կամ խանի հիշողությունն անգամ անհեթեթ կդառնա։ Գյուղացու «տունն ու շիրախանեն», Աբովյանի ասելով այնպես լի յե յեղել բարիքով, վոր միայն «ոձէ ձուն եր պակաս նրանց տանիցը»։

Ճիշտ ե, Աբովյանն աղքատ գյուղացիների վիպասանը չե, նա տալիս ե տանուտերերի, քեդխուդաների, գյուղական աղաների կյանքի նկարագիրը։ Բայց չե՞ վոր միայն քաղաքական խաղաղ պայմանների արդյունք կարող ե լինել տնտեսական բարիքների ամբարումն ու վայելումը։

«Գինին կարասներով շարած,— ասում ե Աբովյանը,— ամբարը հացով լիքը, կթի կովն ու գոմեշները, ֆորթ ու ձագը տակներին գոմում կապած, քյահլան ձին թավլումը, գութանը դռանը լծած, մառանը յեմիիշով, կախանով, տանձ ու խնձորով խլթխլթում և մտնողին տեղն ու տեղը բռնում, շշմացնում եր»։

«Վորը յերկու, վո՛րը յերեք բաղ ուներ, նոքար, հոտաղը դռանը հագիր, ու տան ներսն ու պուճախը դըմբում եր։ Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, աքաշներով զոխ, բոխ, վողորմակոթ, բղղներով յեղ ու կարագ, մոթալներով պանիր—ծո՜վ, ինչ տուն: Տասը ղոնաղ վոր են սհաթը նրա դռանը վեր գային, սաղ ամիս ուտեյին-խմեյին, կոտրեյին, ջարդեյին, փչացնեյին, նրա տան խերն ու բարաքյաթը հա՛ կար, հա՛ կար»։

«Շատը սուրույով վոչխար ել եր պահում»։

«Նրանց կնանոց վոր մտիկ տայիր, խելքդ կերթար։ Ղասի ու ղումաշի միջում կորած եյին։ Ամեն մեկի կնիկն ու աղջիկը հենց իմանաս խանղադա ու բեկզադա ըլեր»։

Ավելի պերճախոս նկարագրություն չեր կարող լինել տիրող կացությունը պատկերացնող։ Սա ապացույց ե, վոր այդ վիճակը յեղել ե տևական։ Սարդարները, խաները ծանր հարկեր եյին վերցնում հայ գյուղացիներից, յերբեմն նաև աղջիկ տանում (ինչպես և թուրք գյուղացիներից), բայց այդ հարկերը չեյին խանգարում ամեն բարիքով լցնելու հայ գլուղացու տունը։

«Ենպես մարդ կար,— ասում ե Աբովյանը,— վոր տարենը յերկու լիտր տանձ, խնձոր, ծիրան ծախում եր ու մեկ ենքան ել աղքատի ու ճամփորդի ուտացնում, յա գեղապետի համար պահում, վոր սարի աղքատ խալխը—թուրք, հայ, չունքի բաղ չունին, մեկ հիվանդ պատահելիս գան տանեն»․․․