Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առջև։ Անհահատների ավերակների ծուխը նա ընդունում ե, վորպես մի վողջակեզ, վորից մուխը ուղիղ բարձրանում ե դեպի հավիտենականի աթոռը: Կոտորեցեք, վորքան կզորեն ձեր բազուկները, այրեցերք, վորքան կարող եք դուք: Յեվ ձեր կոտորածների արյունի յուրաքանչյուր կաթիլի համբաքրով դուք կստանաք մի-մի հուրի[1] աստուծո ջեննաթի մեջ:


Մեծ ե ուղղափառների աստվածը և բացի նրանից չկա մի ուրիշը: Յեթե ձեր վեր առած գերիներից՝ ձեր սրտերին հաճելի կլինի ընտրել կնիկներ կամ աղջիկներ հարճ անելու մտքով,—յեթե դու ծառայացնելու համար կընտրեք պատանի ստրուկներ ձեռք ընկած գավուրներից, — աստված չե արգելում ձեզ, միայն այն ժամանակ, յերբ նրանք կընդունեն իսլամը։ Իսկ յեթե հաստատ մնացին իրանց մոլորության մեջ, ձեզ թույլ ե տրվում սպանել: Զուգավորությունը ուղղափառի մի անհահատի հետ արգելում ե աստված։ Իսկ ծերերինը թե նրանք կին լինեյին և թե այր, խնայել չկա։ Անհավատությունը նրանց մեջ ամրացած ե իրանց ցամաք վոսկորների նման։


Արդար յեղեք ավարի բաժանման մեջ և ձեզանից ամեն մեկը թող չգրկե իր ընկերին։ Մի մոռանաք աստծուն բաժին հանել ձեր կողոպուտից, վորովհետև նրա հրեշտակները նույնպես պատերազմելու յեն ձեզ հետ: Խնամք տարեք, յեթե մեկը ձեզանից հիվանդ, լինի կամ վիրավոր. վորովհետև դուք ամենքդ յեղբայրներ եք այդ սրբազան դրոշի տակ»։


Դեռ ևս յերկար խոսում եր շեյխը, կանգնած իր ամբիոնի վրա, վորպես իսլամի մարմնացած հոգին, վորպես հալածասիրության և մոլեռանդության մի կենդանի որինակ։ Նրա ձայնը ազդույեր և սուր, իսկ բարբառը զուրկ չեր վոգևորող պերճախոսությունից: Ղորանի աշակերտը,— վորի այնքան բանաստեղծական հափրշտակությամբ յերգվում ե սրբազան պատերազմը (ջահաթ) իր բոլոր արյունային գույներով,— Ղորանի աշակերտը միայն կարող եր այսպես վոգևորել մի վայրենի բազմություն մարդկանց մորթելու համար։


Շեյխի ճառը մի համառոտ յեզրակացություն եր այն աստվածեղեն գրրի բովանդակությունից, վորին հետևում ե ամբողջ մահմեդական աշխարհը։


Յերբ վերջացրեց նա, կրկին դարձավ դեպի բաղմությունը այս խոսքերով.

  1. Հուրի նշանակում ե հավերժական կույսեր, վոր ստանում են իսլամի արդարները աստուծո դրախտի մեջ, վորպես վարձատրություն. այս հրաշագեղ նիմփաներից ավելի մեծ բաժին ունեն նահատակները։