Մուհամմեդի և նրա գլխավոր հաջորդների՝ Ոմարի, Ոսմանի և Աբուբեքրի անունները։ Հետո սկսվեցավ մի քաջալերական ճառ հետևյալ խոսրերով.
«Ով իսլամի վորդիք, մեծ մարգարին—փառք իր զորությանը—
կոչում ե մեզ մի սուրբ գործի համար, կոչում ե ձեզ պատերազմել
իր կրոնի թշեամիների դեմ, վորոնք սկսել են թափել աստուծո
ծառաների արյունը։ (Յեվ թող նզովյալ լինին նրանք)։
Վհատությունը, յերկչոտությունը և կասկածը թող հեռու լինին
ձեզանից, վորովհետև յերկյուղը աստուծո զինվորների համար
չե։ Տերը ինքը կտա ձեր բազուկներին զորություն, և թշնամու
պարանոցները ձեր սրերի առջև կկտրատվին, վորպես չորացած հասկը
հնձողի մանգաղի առջև։ Դուք ձեր ձեռքով կբռնեք նրանց գնդակները
և դեպի իրանց հետ կդարձնեք։ Ձեր անձերը պաշտպան...»
կլինեն յերկաթյա պարիսպներով, վորոնց ձեր աչքերը չեն տեսնի։
Ձեզ աջակից կլինեն կոտորող հրեշտակների աներևույթ գունդեր,
վորոնց մարգարեն ձեզ ոգնության կուղարկե։ Մեծ ե իսլամի աստվածը
և բացի նրանից ուրիշը չկա։
Բոլոր գավուրները պիղծ են աստուծո առջև։ Նրանց կայքը,
կյանքը, ըետանիքը և ամեն ինչ, վոր պատկանում ե անհավատներին,
աստված մատնում ե ձեր ձեռքը։ Հափշտակեցեք, կողոպտեցեք,
այրեցեք և կոտորեցեք, վորքանով կլիանա ձեր սիրտը։ Ավարը
իր կրոնի թշնամիների արյունը աստված հալալ ե[1] անում սուրբ
պատերազմի զինվորներին։
Ձեզանից կընկնին նրանք միայն, վորոնց սրտերը կմոլորեցնե
սատանան և վորոնց հոգիները կսառչին։ Յերկչոտները ատելի յեն
տերի առջև։ Յեվ ավելի ատելի կլինեն նրանք, վոր կփախչեն կռվի
դաշտից։ Ձեր թիկունքը չպիտի տեսնի թշնաին։ Նա, վոր աստուծո
համար ե պատերազմում, սուրը ձեռքում պիտի մեռնի։
Յերբ վոր ձեզանից մեկը թողնելու լինի պատերազմի դաշտը,
այն ժամանակ աստված կզայրացնե կնոջ սիրտը, վորը կանգնած
չադրի մուտքի առջև, կընդունե իր տղամարդին այս խոսքերով.
«Գնա, հեռացիր, դու իմ աչքը չես։ Ինչու չեն տեսնվում քո վերքերը,
ինչու դու մենակ դարձար, ուր են քո ընկերները.— հեռացիր,
նա իմ այրը լինել չի կարող, վոր անպատվեց իր զենքերը»:
Չկա մի ավելի դառն բան, բան կնոջ հանդիմանությունը. բայց
աստուծո զզվանքը սարսափելի յե։
Սուրբ կրոնի թշնամիների արյունի հոսումը հաճելէ յե տերի
- ↑ Հալալ համարվում են այն բաները, վորոնք որենքով սուրբ են և չեն արգելված։