— Ի՞նչ պետք ե արած, հարցրեց վանահայրը վոչ սակավ խռովությամբ։
— Ուրիշ հնար պատասխանեց քուրդը այժմ ավելի սառն
կերպով. — դուք պատվիրեցեք ժոդովրդին հավաքվել վանքի պարիսպների
մեջ, դռները փակել տվեք. վանքը բավական ամուր ե պաշտպանվելու
համար:
— Յես ել այսպես եմ մտածում, պատասխանիք վարդապետը.
—յես վանքի պահարաններում բավական հրացաններ և վառոդ ունեմ
թագցրած, զգուշության համար վաղուց պահում եյի ինձ մոտ.
հիմա հանել կտամ. պետք ե բաժանել, վորոնք նետելու շնորհք ունեն.
յես ճանաչում եմ շատերiն մերիններից, վոր այդ գործին
ընդունակ են։
— Իմ մարդիկներն ել շուտով կգան, ասաց քուրդը. — ժամանակ
կորցնել պետք չե, ինչ վոր անելու յեք, մի ուշացնեք։
Վանահայրը հեռացավ հարկավորած պատրաստությունները
կարգադրելու։ Բայց Ոմար—աղան դեռ կանգնած եր առաջվա տեղում
և դիտակը ձեռին նայում եր։ Քրդերի մեջ շատ աղանդներ
կան. այդ մարդը պատկանում եր մի աղանդի, վոր հակառակ եր
շեյխի դավանությանը։ Աղանդների տարբերությունը նույն ազդեցությունն
ունի քրդերի վրա և նույն խտրություններն ե ձգում
նրանց մեջ, վորպես ցեղական տարրերությունները, մանավանդ
յերբ հարաբերությունները կտրված են լինում թշնամական հանգամանքներով։ Ոմար-աղայի ցեղը այսպիսի պաաճառներով բաժանված
եր այն ցեղերից, վոր հավաքվել եյին շեյխի շուրջը։
Բայց վանահոր դիտավորությունը սաստիկ արգելքների
հանդիպեցավ Ժողովրդի կողմից. վոչ վոք չցանկացավ համաձախվել
նրա հետ: —«Մեզ ամենիս կկոտորեն, ասում եյին նրանք,—ում
վրա յենք ձեռք բարձրացնում. քրդի մի մաղին դիպչել անկարելի
յե. մեզ կենդանի կայրեն, մեր վորդիքը, մեր կանայքը կկոտորեն:
Մենք նրանց չենք ընդդիմանա, թող գան, ինչ վոր ուզում են,
թող տանեն, միայն մեզ և մեր վորդիներին խնայեն»...
— Կգան, ձեր բոլոր ունեցածը կտանեն և ձեզ ու ձեր վորդիներին
չեն խնայի... ասում եր վարդապետը արտասուքը աչքերում.—
Ինձ ականջ դրեք. մեր սուրբ վանքը կպահպանե մեզ. մեր
հույսը թող նրա վրա դնենք... Մեր մեջ շատ տղամարդեր կան...
Ոմար-աղան ել մեզ հետ կլինի...
Բայց վոչ վոք չեր ուզում լսել նրան։
— «Անկարելի բան ե, գոռում եր ամբոխը—յեթե դու ուզում
ես մեզ փրկել, վեր առ քեզ տերտերներին և տանուտերներին,