թյամբ, նրանց հետ յերեխայի խաղ ունենալ անմտություն ե։ Մեզ կնպաստե միայն տեղը և դիրքը, և այս պատճառով յես ընտրեցի այս կիրճը։ Ձեզանից ամեն մեկը թագնված կլինի քարաժայռերի յետևում, և այնքան կսպասե, մինչև ամբողջ քարավանը կլցվի կիրճի մեջ. այն ժամանակ դուք պետք ե բաժանվեք յերկու մասն, յոթ հոգի պետք ե փակե կիրճի մուտքը, իսկ յոթ հոգի՝ նրա յելքը։ Մենք 14 հոգի յենք: Յես կտամ հարձակողական նշանը բազեյի ձայնով։ Աշխատեցեք, վորքան կարելի յե, հեռու մնալ արյունհեղությունից։ Խոսեցիք միշտ ռավանդների բարբառով, վորովհետև ռավանդները հարտոշիների հետ մի թշնամի ցեղ են. թող նրանք կարծեն, թե գործ ունեն ռավանդների հետ։ Յեթե անձնատուր յեղան, պայմանների մասին կխոսեմ յես։ Հարձակումները միշտ մի տեղից, կամ մի կողմից չպետք ե լինեն, շուտ-շուտ փոխեցեք ձեր դիրքը վոր թշնամին կարծի, թե բազմաթիվ եք։ Փախչելու աշխատողներին իսկույն ծածկեցիք, վոր ուրիշ տեղ խաբար չտանեն։
Սախկալ-Թութանը այն սարսափելի կիրճերից մեկն եր, վոր
նմանը շատ անգամ հանդիպում ե Հայաստանի լեռներում. նրա
և ձախ կողմերից սեպացած ժայռերը պարսպաձև բարձրանում եյին,
մեջտեղում թողնելով մի նեղ անցք, վորի միջով քարավանը
անցնելու համար հարկավոր եր, վոր բոլոր գրաստները մինը մյուսի
յետևից շարված լինեյին, վորովհետև մոտեմոտ գնալու համար
բավական նեղ եր ճանապարհը:
Նրանք գտան քարավանը այս դրության մեջ շարված կիրճի
մուտքից սկսյալ մինչև նրա յելքը: Հոգնած քարավանը խիստ դանդաղ
եր ընթանում։ Սարհատը գործը այնքան հետ ձգեց, մինչև
արևը մտավ և բոլորովին մթնեց։ Բայց լուսնյակ գիշեր եր։ Այնուհետև
նա, վեց հոգի իր հետ առնելով, կտրեց կիրճի յելքը իսկ
վեց հոգի Դալի-Բաբային հանձնելով, պատվիրեց կտրել կիրճի
մուտքը։ Քարավանը մնաց մեջտեդում նեղ փապարում լցված։ Քարավանը
նույն դրության մեջ եր գտանվում, վորպես թե ածած լիներ
մի հսկայական խողովակի մեջ, վորի յերկու ծայրերը փակված
եյին։
Բազեյի սուր և ձգական ձայնը հնչեց, վորպես թե մոտենում
ե իր վորսին։ Զանագան տեղերից լսելի յեղան հրացանների վորոտմունքներ։
Կիրճի մեջ սկսվեց մի աղմկալի իրարանցում և
բարձրացավ խուլ դղրդյուն։ Հարտոշիները կատաղած գազանների
նման սկսեցին այս կողմ և այն կողմ վազվզել, բայց ամեն տեղ
հանդիպում եյին վորոտացող կրակների: Առյուծը ընկած եր յերկաթի
վանդակի մեջ։