Քուրդը վտանգի րոպեներում ցույց ե տալիս իր բնավորության բոլոր վսեմությունը։ Նա վիշապ ե դառնում և կամենում ե լեռները, ժայռերը կլանել։ Կիրճի ահագին պարսպաձև շղթաները ևս վոչինչ եյին թվում կատաղած հարտոշիի աչքին. նա վագրի նման մագլցում եր սեպացած ժայռերը, վոր բարձրանա և դեմառդեմ հանդիպի թշնամուն։ Բայց բնությունը հաղթող եր հանդիսանում. վագրը սարսափելի բարձրությունից կրկին գահավիժվում եր, կրկին գլորվում եր ցած:
Կիրճի մեջ քրդերի կատադի աղաղակը, գերիների լացն ու
կոծը, աջ և ձախ վորոտացող կրակների բոմբյունը, միախառնվելով,
կազմում եյին խիստ սոսկալի ներդաշնակություն։ Կռիվը յերկու
կողմից ևս շարունակվում եր գազանային համառությամբ։ Քրդերը
վճռել եյին մինչև վերջին շունչը ընդդիմանալ: Այն ժամանակ
բազեյի խորհրդական ձայնը նորից անգամ հնչվեցավ. դա
նշան եր, թե պետք չե գթալ։ Գնդակները կարկուտի արագությամբ
սկսան խափվել կիրճի մեջ։
Պարզ-լուսնային գիշերը բավական նպաստում եր կռվին, և
մեր քաջերը չեյին վրիպում իրանց նետումներից, և կարողանում
եյին նշան դնել քրդերին միայն, և գերիներին չվնասել։
Մի ամբողջ ժամ ևս հուսահատական հանդգնությաժբ կռվելուց
հետո, քրդերի միջից լսելի յեղավ մի ձայն՝ «անձնատուր ենք լինում»։
Այն ժամանակ Սարհատը բարձրացավ մի քարի վրա և
սկսեց վերևից խոսել.
— Ավելի լավ կլիներ, վոր շուտ անձնատուր լինեյիք, այն
ժամանակ գոնե ձեր մեծ մասը կենդանի մնացած կլիներ. դուք
ձեր համառությամբ շատերին կոտորել տվիր։ Վնասը մեծ չե, քաջերի
ճակատագիրն ե այդ. գովում եմ ձեր հանդգնությունը։ Հիմա
լսեցեք պայմանները.—դուք ամենքդ կմնաք կիրճի մեջ, բայց ավարը
և գերիները բաց կթողներ իրանց գրաստներով։ Մենք ձեզանից
չենք խլի ծեր զենքերը և ձիերը. դրանք պետք են ձեզ.
միայն կողոպուտից վոչինչ չպետք ե պահեր ձեզ մոտ։ Դուք կմնաք
կիրճի մեջ և չեք շաժվի մինչև առավոտյան լուսաբացը. այն ժամանակ
ազատ եր, վոր կողմ կամենաք գնացեք։ — Համաձա՞յն եք։
— «Հաժաձայն ենք», լսելի յեղավ կիրճի միջից:
— Ուրեմն բաց թողեք գերիներին և ավարը։
Միքանի ժամվա մեջ կիրճը դատարկվեցավ։ Այնտեղ մնացին
քսան հոգու չափ հարտոշիներ միայն։
— Դալի—Բաբա, դարձավ Սարհատը դեպի քահանան, քեզ հետ
կվեր առնես չորս հոգի և կքշես քարավանը դեպի Սալմաստ. մին—