Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չափազանց հետաքրքրական ե այդ յերազը։ Վարդանը տեսնում ե Ալաշկերտը կերպարանափոխված։ Անցել ե իբրե թե յերկու, հարյուր տարի և ավեր, խավար Հայաստանը վերածվել ե մի նոր Զվիցերիայի։ Քարաշեն տներ՝ քսենոֆոնտյան հյուղերի փոխարեն. լայն փողոցներ, պարտերքներ, հստակ առուներ։ Դպրոց, համալսարան, գյուղատնտեսական ճեմարան, վերանորոգված յեկեղեցի, ուր քահանանա աստվածարան ե և միաժամանակ բնագետ, յեկեղեցում քարոզում, աղոթում ե, իսկ դպրոցում դասատու յե։ Գյուղացիք լուսավորվել են այնքան, վոր լրագիր կարդում, զավակներն ուսումնական են, նույնիսկ պրոֆեսորներ։ Մասնակցում են պարլամենտական ընտրություններին։ Չկա հափշտակություն, սպանություն։ Մասնավոր սեփականությունը սուրբ ե։ Վաղեմի ավազակաբարո քրդերը հայերի հետ ձուլվել են լեզվով և կրոնով, դարձել լուսավորչական։ Հայաստանը դարձել ե յարկիր դրախտավայր...


«Ջալալեդդին»-ի նման «Խենթը» ևս յերկու հակադիր աշխարհների յե բաժանվում։ Իրական և յերևակայական։ Տանուտեր Խաչոն իր վորդիներով, հարսներով, թոռներով, կենդանիներով, այլ և Թոմաս եֆենդին, Ֆաթթահ բեգը — իրականություն եր, իսկ մասամբ Վարդանը, նրա գաղափարական ընկերներ Դուդուկչյանն ու Մելիք-Մանսուրը — յերևակայական։ Նահապետական կենցաղի նկարագիրն իրական եր, իսկ գաղափարական հերոսների գործերը —յերևակայական։ Այդ տեսակ տիպեր կյանքում։


Րաֆֆին այդ հերոսների բերանով գաղափարներ եր քարոզում։ Իսկ Խենթի յերազը Րաֆֆու հիմնական դավանանքն եր ու իր յերևակայած ապագա Հայաստանի կատարելատիպը։

ՍՈՒՐԽԱԹՅԱՆ

ՏԱՆՈՒՏԵՐ ԽԱՋՈՅԻ ՏՈՒՆԸ

(«Խեն»-ից)


Բագրևանդի գավառում, Ս. Հովհաննու (Ուչ-Քիլիսայի) վանքից վոչ այնքան հեռու, Յեփրատի վերին վտակներից մեկի ափի մոտ, գտնվում եր Ո... հայաբնակ գյուղը։ Նա դրված եր մի բավական ընդարձակ հովիտի մեջ, ուր բնությունը խնայած այն բոլոր նկարները, ինչ վոր պետք եյին նրան գեղազարդելու համար։ Հովիտը տարածվել եր յերկու լեռնաշղթաների մեջ, վորոնք ալիքավոր բարձրություններով շուրջանակի սեղմել եյին նրան իրանց զրկում,