խավոր սենյակի մևջ, և այսպիսով նա ներկալացնում եր բուն բնակարանի նախագավիթը: Դրանց կողքին կար մի առանձին փոքրիկ սենյակ, վորին կոչում եյին ոդա. նրա դռները բացվում եյին այն ժամանակ միայն, յերբ տանը հյուր եր գալիս, և միշտ պահվում եր մաքուր ու զարդարված։
Չնայելով կեցության այդ անշուք և պարզ ձևին, կյանքը այդ
նահապետական տան մեջ սահում եր ուրախ և լի ամեն բավականություններով: Աշխատանքը անդադար յեռ եր գալիս և աստուծո
որհնությունը թափվում եր այստեղ իր բարություններով։ Ծերունի
Սաքոյի ամբարները միշտ լիքն եյին լինում ցորենով, յուղով,
ձեթով և գինիով։ Տարվա բոլոր յեղանակներից ոգուտ եր քաղում
նա. թե ցուրտ և թե տաք որվա համար նա միշտ գործ և
պարապմունք ուներ։
Ահա լեռների ձյունը սկսեց հալվել, դաշտերը վաղուց ժըպտում
են գեղեցիկ կանաչով։ Գարուն ե։ Ոդը տոգորված անուշահոտ
ջերմությամբ կյանք ե սփռում դեպի ամեն կողմ։ Ձորերի
միջից վազում են հարյուրավոր աղմկալի վտակներ և ոձապտույտ
ընթացքով տարածվում են հովտի մեջ։ Նորեկ ծիծեռնակը հրավիրում
ե մշակին դեպի գործ։ Խաչոյի վորդիները արդեն պատրաստել
են արորը և գութանը։
Արևը դեռ նոր եր սկսել ծագել. դեռ նոր սարերի ձյունապատ
գագաթները վառվում են վարդագույն ճառագայթներով։ Ծերունին
դառնում ե առավոտյան ժամից, աջ և ձախ ամեն հանդիպած
մարդուն «ողորմի աստված» ասելով։ Նրա վորդիները այսոր առաջին
անգամ պետք ե դուրս բերեն յեզներին և գոմեշներին վորոնք
ամբողջ ձմեռ ախոռում կերել, գիրացել հանգստացել են և ամենևին
դրսի լույսը տեսել։ Մեծ զվարճություն ե գյուղացու
համար այս տեսարանը, և այս պատճառով նրանցից շատերը հավաքվել
եյին Խաչոյի տան դրան մոտ, վոր տեսնենք թե ինչպես
եյին պահվել և խնամվել նրա անասունները։
— Աչքս լույս, տանուտեր Խաչո, հարցրեց նրան գյուղացիներից
մեկը, — այսոր տղերքը ուզում են «խամից հանել) գոմեշներին։
— Հա, ժամանակ ե, մինչև յերբ ներսումը պահենք. տերտերից
հարցրի, ասաց «որը բարի յե». յես ել կամեցա, վոր այսոր
դուրս հանեն, պատասխանեց տանուտերը, մի առանձին նշանակություն
տալով քահանայի խոսքերին։
Այս միջոցին ներսից լսվեցան զանգակի ձայներ և բազմությունը
հետ քաշվեցավ ճանապարհ բաց անելու համար։