Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստե։ Այդ շնորհը ստացավ նա։ Գզիրը վոտքը վրա մնաց, սպասավորություն եր անում, վորովհետև արհեստավորի տանը վոչ ծառա կար և վոչ չափահաս տղա. նա մի քանի աշակերտներ ուներ, վորոնց իր հետ եր տարեր Տանտիկինը և արհեստափորի քույրը չեյին յերևում, նրանք առանձնացել եյին խրճթի մի կողմում, վոր բաժանված եր հյուրի նստած տեղից ցած տախտակապատով, վորի վերին մասը չեր հասնում առաստաղին և ծառացում եր վորպես շիրմա:


Բայց նրանք պետք ե իրանց հարգանքը հայտնեյին պատվելի հյուրին, այս պատճառով յերկուսն եր թե Սուսանը և թե Վառվառեն դուրս յեկան իրանց թագստի տեղից, դիմեցին եֆենդուն, և ձեռքերը սրտերի վրա դնելով, հեռվից լուռ գլուխ տվեցին: Այդ նշան եր, թե «բարով եք յեկել»։


— Շատ ապրիք, ասաց եֆենդին, մի կողմնակի հայացք ձգելով նրանց վրա։


Տանտիկնոջ յերեսը ծածկած եր քողով, իսկ մանկահասակ աղջկանը բաց եր։ Նրանք կրկին հեռացան և սկսկեցին ընթրիքի սեղանը պատրաստել:


Փոքրիկ խրճթի մեջ տիրում եր խորին լռություն վոչ վոք չեր խոսում, բոլորը սպասում եյին վոր եֆենդին խոսե։


— Դու այժմ ինչով ես պարապում, հարցրեց նա դրացի Ոհոյից։


— Ածգործ եմ, աղա, պատասխանեց Ոհոն ծոծրակը քորելով: — աստված ինձ պատժեց, մի տարվա մեջ միքան անբախտություններ պատահեցան. մեծ վորդիս «քո չարը տարավ»... անասուններս «քեզ մատաղ դարձան»... հիմա արորս ել չե բանում... մնացել եմ անգործ:


— Ափսոս, շատ ափսոս, ասաց եֆենդին ցավակցելով, — դու լավ մարդ ես, Ոհո, յես քեզ ճանաչում եմ, յես չեմ թողնի, վոր դու անգործ մնաս, քեզ գործ կտամ, ինձ հիմա շատ մարդիկ են հարկավոր:


Ոհոյի ուրախության չափ չկար։


— Դուք միայն գործ հանձնեցեք, աղա, այն ժամանակ կտեսնեք, թե Ոհոն վորպես լավ ծառայել գիտե։


— «Եշը վորքան լավ բանե, այնքան իր գարին կավելացնե»...


— Իհարկե, այդպես ե։


Եֆենդին այն կարգի մարդերիցն եր, վոր պատահած տեղը այն աստիճանի կհպարտանար, կփքվեր և կբարձրացներ իրան, վոր «դարվազի դռնովը չեր կարող ներս մտնել», իսկ յերբեմն այնքան կփոքրանար, վոր ասեղի ծակով անց կկենար։ Գյուղացու խրճթում,