վատ չեր դեմքով, իսկ նրա հասած քույրը իր գեղեցկությունով գյուղի մեջ առաջին աղջիկն եր համարվում։
Գյուղի խրճիթների մեջ ճրագները վառվեցան։ Արհեստավորի
կինը, Սուսանը, թոնիրի վրա կերակուր եր պատրաստում։ Արհեստավորի
քույրը, մանկահասակ Վառվառեն, յուղի մեջ հավեր եր
տապակում: Դրացի Ոհոն զանազան կարգադրություններ եր անում,
վոր վոչինչ պակաս չլինի և ամեն բան վայելուչ լինի պատվելի
հյուրին ընդուներու համար։ Բոլորը պատրաստ եր, յերբ հայտնվեցավ
եֆենդին գզիրի առաջնորդությամբ։ Զափթիաները այս գիշեր
նա իր հետ չեր վեր առել, նրանց մի ուրիշ տեղ հյուր եր տվել։
Դրացի Ոհոն ընդունեց եֆենդուն ամենայն խոնարհությամբ և
նա ծանր կերպով գնացք նստեց իր համար պատրաստած ոթոցի
վրա։
— Ո՞ւր ե վարպետ Պետրոսը, չե յերևում, հարցրեց եֆենդին
իր շուրջը նայելով,—յես նրան տեսնել եյի ուզում, յես նրա հետ
շատ հարկավոր գործ ունեյի:
Դրացի Ոհոն պատասխանեց, թե վարպետը գնացել և մերձակա
գյուղը բանելու համար։
— Ափսոսք շատ ափսոս, վոր տեսնել չկարողացար յես նրա
հետ հարկավոր գործ ունեյի, կրկնեց եֆենդին և սկսեց բացատրել,
թե թագավորական զորքերին պաշար տեղափոխելու համար իրան
պետք են շատ սայլեր, և ցանկանում ե վարձել մի մշտական հյուսն,
վոր ճանապարհների վրա սայլեր վնասվելիս, նորոգեր նրանց, և
վարպետ Պետրոսից ավելի հարմար մարդ չեր գտնում, և կա մեկնում
ե նրան «մի լավություն» անել, վոր նա շահվեր այդ գործից,
և մի քանի ամիսների համար շարունակ պարապմունք ունենար։
Թեև եֆենդին առաջուց գիտեր, վոր վարպետը տանը չե, թեև
նրան ամենևին վարպետը հարկավոր չեր, վորովհետև զորքերի պաշար տեղափոխելու համար նա գյուղացիների սայլերը և անասուններն
եր գործ ածում, բոլորովին ձրի, առանց մի փարա վճարելու,
և յեթե մի սայլ վնասվում եր, իրանք՝ տերերն եյին շինել տալիս,-
բայց եֆենդին այս խոսքերը ասելու մեջ առանձին նպատակ ուներ։
Աղքատ արհեստավորի կինը. Սուսանը լսելով եֆենդու խոստմունքները, ուրախացավ մտածեց, թե այդ հյուրից մեծ շահեր կարող
են ստանալ, թեև նրա ինքնակոչ հյուր լինելը սկզբում այնքան ծանր
և անախորժ յերևեցավ իրեն։ Պետք եր մի հույսով քաղցրացնել
միամիտ տանտիկնոջ սիրտը,—այդ եր հարկավոր եֆենգուն։
Եֆենդին միայն նստած եր։ Դրացի Ոհոն դեռ վոտքի վրա
սպասում եր, վոր նրանից թույլտվություն ստանա, վոր ինքն ել