Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Չե, պատասխանեց եֆենդին,— այդ իմ սովորությունն ե ամեն տան մեջ հաց ուտելիս արաղը և գինին պետք ե իմ հաշվով լինեն։


Այդ իրավ եր, եֆենդին այս տեսակ աղքատ տներում գզիրի ձեռքով ինքն եր բերել տալիս խմիչքները, միայն հաշիվը անցնում եր գյուղի ընդհանուր ծախսերի մեջ:Բայց սատանայական խորամանկությունը այդ բանի մեջ այն եր , վոր խմիչքները ինքը բերել տալով, կարող եր գործ ածել այնքան , վորքան իր ցանկությունն եր։


Շուտով գզիրը վերադարձավ, բերելով իր հետ մի ահագին աման արաղով։


— Հիմա կարող ես նստել, հրամայեց նրան եֆենդին,— և մեզ սագիության (մատռվակություն) անել:


Գզիրը նստեց ամենից ցած և արաղի ահագին ամանը դրեց իր մոտ։ Նրան հայտնի յեր եֆենդու սովորական պատվերը, թե «յերբ մի տուն մտնում ես և ուզում ես, վոր ուրախ անցկենա, պետք ե առաջ տանտիրոջ բամբակը թաց անել». նշանակոսմ ե՝ պետք ե նրա ուղեղը թմրեցնել, պետք ե նրան հարբեցնել։ Այստեղ թեև տան տեր չկար, բայց դբացի Ոհոն նրա տեղն եր բռնում։ Այս պատճառով գզիրը զոռ եր տալիս, հաճախ արաղի բաժակը դեպի Ոհոն դարձնելով։


Դրացի Ոհոն փոքր ինչ սեր ուներ խմիչքի: Մանավանդ նրան պատահած վերջին անբախտություններից հետո, յեբ նրա մեծ վորդին մեռավ, յերբ նրա անասունները կոտորվեցան, -Ոհոն իր վիշտերը մոռանալու համար բոլորովին անձնատուր յեղավ արաղի ։ Նա ընդունած բաժակը մինչև վերջին կաթիլը ցամաքեցնում եր։ Մի կողմից արաղի ազդեցությունը, մյուս կողմից եֆենդու խոստմունքները, թե նրան գործ և պարապմունք կտա, այն աստիճան տաքացրին, այն աստիճան ուրախացրին Ոհոյին, մինչև իրան մոռանալով, նա սկսեց յերգել զանազան թուրքերեն յերգեր։


— Դրանով բան չի դառնա , ասաց եֆենդին , և հրամայեց գզիրին, վոր գնա, « չալկիներին» կանչե։


«Չալկիները» մի խումբ տեղային հայ յերաժիշտներ եյին , վոր յերգում եյին և ածում եյին զանազան ասիական նվագարանների վրա։ Դրանք անբաժան հետևոսմ եյին եֆենդուն , ինչ գյուղ վոր նա գնում եր, վորովհետև գիտեյին վոր եֆենդին գիշերները առանց «քեֆի» չի անցկացնի, նրան կզվարճացնեն և նրանից փողեր կստանան ։


Շուտով հայտնվեցան « չալկիները», գլուխ տվեցին և շարվե