ցան սեղանի շուրջը։ Տանտիկինը այժմ ստիպված եր կերակուրների քանակությունը ավելացնել:
Եֆենդին բարեհաճեց հարցնել «չալկիների» առողջությունը:
— Ձեր շնորհիվ ամենքս ել լավ ենք, պատասխանեցին նրանք։
Յերբ կերան, խմեցին, կշտացան, Վառվառեն կրկին դուրս
յեկավ իր թագստի տեղից և սկսեց սեղանը հավաքել: Բայց
արաղի մեծ ամանը անշարժ մնաց իր տեղում։ Նա արդեն մի քանի
անգամ դատարկ գինետուն եր գնացել և լիքը հետ դարձել։ Բաժակները
շարունակ պտտվում եյին։ «Չալկիների» գլուխներն ել
տաքացան։
— Հիմա սկսեցիք, հրամայեց եֆենդին։
Նրանք սկսեցին։ Փոքրիկ խրճիթը կենդանացավ ասիական յերաժշտության
խառնաշփոթ և ադմկալի հնչյուններով։
Եֆենդին գտնվում եր իր սրտի ամենաախորժ տրամադրության
մեք։
Քանի րոպեյից հետո արհեստավոր Պետրոսի խրճթի շուրջը և կտուրի վրա հավաքվեցան դրացի կնիկները, աղջիկները և սկսեցին յերդիկներից ու լուսամուտներից նայել և զվարճանալ նվագածության ձայներով։
Վոչինչ այնքան չեր ուրախացնում գյուղացի կնոջը վորպես
յերաժշտությունը, վորին նա շատ կարոտ ե մնում, միայն ձմեռը
հարսանիքների ժամանակ լսելու բախտ ունենալով:
Փոքր առ փոքր «միջլիսը » տաքացավ և ավելի բաղադրյալ
կերպարանք ստացավ։ Արաղի արբեցության և «չալկիների» նվագածության
ձայների հետ տիրեց ընդհանուր խառնակությունը։
Ինչպես ասում են՝«շունը ել իր տիրոջը չեր ճանաչում»: Ամեն
մարդ գլուխը կորցրել եր։ Միայն եֆենդին զգաստ եր, միայն նա
իրան պահել եր իմանում։ Այդ միջնոցին դրսում հավաքված կնիկների և
աղջիկների բազմությունը համարձակություն ստացավ և
կամաց կամաց ներս մտնելով, նրանք նստեցին Սուսանի և Վառվառեյի
մոտ և սկսեցին այնտեղից լսել յերաժիշտներին։
— Պար, պար, բացականչեց եֆենդին ծափ տալով, -պար եմ
ուզում։
Այդ միջոցին դրացի Ոհոն, վոր հազիվ կարողանում եր իրան
վոտքի վրա պահել, վերկացավ և հանդիսականների միջից բռնելով
յերկու փոքրիկ աղջիկների ձեռքից, համարյա զոռով քաշ տվեց,
բերեց կանգնեցրեց խրճիթի մեջտեղում:Յերաժիշտները ածեցին
տեղային պարի մի յեղանակ։ Փոքրիկ աղջիկները մի փոքր ամաչեցին,
մի փոքր կարմրեցան, մի փոքր « չենք կարող» ասացին, վերջապես սկսեցին
պարել։