Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խապապը, վորից սկսվեցավ մեր տոհմը հայտնի լինել, կոչվում եր Խաչո. նա հենց այս գյուղի տան ոստերն եր. քրդերը նրա ամբողջ ընտանիքը կոտորեցին, ինքը յերկու վորդիների հետ մեռավ բանտի մեջ։ Նրա մեծ վորդի Հայրապետից մնաց մի արու, զավակ միայն»...


— «Վոր ալաշկերտցոց գաղթականության ժամանակ իր մոր՝ Սառայի հետ տարվեցավ Վաղարշապատ», ընդհատեց Վարդանը։


— «Այո, — այդ արու զավակից առաջ յեկավ մեր տոհմը»։


— «Յեվ նրա անունը Հովակիմ եր. մի քույր ուներ, վոր կոչվում եր Նազլու, վերջինս մեռավ իր մոր հետ, և վորբ մնացած Հովակիմին մի բժիշկ վեր առեց և մեծացրուց իր տան մեջ»։


— «Դրանք վորտեղ ես կարդացել», հարցրեց տանտերը, զարմանալով, վոր իր տոհմի պատմությունը մանրամասն կերպով հայտնի յեր հյուրին։


— «Յես չեմ կարդացել, այլ իմ աչքով եմ տեսեր պատասխանեց Վարդանը։ — Այդ բոլորը կատարվեցավ այն ժամանակ, յերբ քբդերը վոչնչացրին այդ գյուղը, վոչնչացրին և ամբողջ Ալաշկերտի գավառը»։


— «Իսկ այդ մոտ յերկու հարյուր տարվա անցք ե։ Իսկ դուք ինձ բավական յերիտասարդ եք յերևում, դուք Մաթուսաղայի տարիքը չունենք, վոր կարողանայիք ձեր աչքով տեսներ, պատասխանեց տան տերը բարեսիրտ ժպիտով:


Վարդանը վոչինչ չգտավ պատասխանելու, նրան ել այնպես եր թվում, վոր այդ անցքերի վրայից դարեր եյին սահել։


Սենյակի լուսամուտներից, ուր նստած եր Վարդանը, պատած էր հյուրընկալի ուրախ ընտանիքով, յերևում եր կանաչազարդ հովիտը, վոր վերջանում եր գեղեցիկ լեռներով։ Լեռները պատած եյին խիտ անտառներով, և հսկա ծառերը միախառնվելով յերկնքի պարզ կապուտակության հետ, ստեղծում եյին մի սքանչելի պատկեր։ Վաղորդյան արեգակը թափել եր այնտեղ իր վոսկեղեն ճառագայթները, և նրա լուսով, արծաթե ոձերի նման պտույտվելով և շողշողալով, վազում եյին զանազան գետեր և ճեղքելով անց եյին կենում հովիտի հարթության միջից։ Վարդանը չեր կարողանում աչքերը հեռացնել այդ հրաշալի տեսարանից։ Վայրենի և անմշակ բնությունը մարդու աշխատասեր ձեռքի տակ այնպիսի գեղեցիկ կերպարանք եր ստացել, վորպես կտավի կտորը պատկերահանի հրաշակերտ վրձինի տակ։


— «Դուք խոսում եյիք քրդերի և թուրքերի տխուր ժամանակներից, շարունակեց տան տերը մի առանձին ուրախությամբ։ — Բայց այն ժամանակներից հետո շատ բաներ փոխվեցան։ Տեսնում