— «Այդ անունը, պատասխանեց տանուտերը, խիստ, հաճախ և կրկնվում մեր տոհմի մեջ:
Վարդանը փոքր ինչ հանգստացավ, բայց դարձյալ չեր կարողանում
հաշտվել այն մտքի հետ, թե նա Լալան չեր։ Յեթե նա Լալան
չեր, անտարակույս նրա հարություն առած ուրվականը պետք
ե լիներ: Իհարկե, հարությունից հետո մարդիկ փոխվում են, ուրիշ
տեսակ կրթություն և ուրիշ տեսակ բնավորություն են ստանում,
պահպանելով իրանց իսկական պատկերը:
Բացի գեղեցիկ որիորդից Վարդանին գրավում եր այս տան
խաղաղ և բախտավոր կեցությունը: Նա սկզբում կարծում եր, թե
այդ մարզիկը գիշեր և ցերեկ հանգստություն չունին, աշխատում
են և միշտ աշխատում են։ Իսկ այժմ տեսնում եր, վոր դրանք ել
ունեն իրանց համեստ և լի բավականություններով ապրուստը:
— «Գյուդացու յերջանկությունը, ասաց տանուտերը, — չե կայանում
այնքան ծանր և անդուլ աշխատությունների մեջ, վորքան
գործի գիտենալու և նրա հեշտացնելու հնարների մեջ: Բնության
մեջ կան շատ ուժեր, վորոնց պարգևել ե աստված մեզ ոգնելու
համար, միայն պետք ե ծանոթանալ նրանց հետ ե գիտենալ, թե
ինչ միջոցով կարելի յե նրանցից ոգուտ քաղել»:
— «Այդ իրավ ե, պատասխանեց Վարդանը, բայց յեթե քրդերը
թողնեյին գյուղացու վաստակը իր ձեռքում քնար, իմ կարմիրով,
նա միշտ բախտավոր կլիներ»:
— «Ի՞նչ քրդեր», հարցրեր տանուտերը զարմանալով:
— «Այն քրդերը, վոր ամեն որ ձեզ կողոպտում են»:
— «Հա, քրդերը... պատասխանեց տանտերը, կարծես դժվարությամբ
հիշելով վաղուց մոռացված մի ցեղի անուն: — Մեր
յերկաթի դարերի պատմության մեջ կարդացել եմ շատ բան քրդերի
մասին, ճշմարիտ ե, նրանք կողոպտում եյին և մինչև անգամ
կոտորում եյին մեր պապերին։ Իսկ այժմ ուր են այդ բարբարոսները։
Նրանք սպառվեցան, այլ ևս չկան։ Մի այսպիսի ցեղ չեր կարող
դիմանալ քաղաքակրթության լույսին, և այս պատճառով լուծվեցավ, այլասեռվեցավ։ Դեռ անցյալ դարու սկզբներում նրանք
ընդունեցին մեր կրոնը, սկսեցին սովորել մեր դպրոցներում և
հետզհետե խառնվելով մեզ հետ, անհետացան:
Վարդանը, լսելով այդ խոսքերը, չեր հավատում իր ականջներին,
նրան յերազ եր թվում բոլորը, թեև իսկապևս յերազի մեջ
եր լսում և յերազի մեջ եր տեսնում: Տանտերը շարունակեց.
— Մեր տոհմագրության գրքի մեջ գտնում ենք շատ, տողեր
քրդերի մասին, վոր կարծես արյունով գրված լինեյին: Մեր նա—