գնդապետ ե Վանի զորաբաժնի մեջ իսկ չորրորդը դեռ սովորում ե Նոր—Բագրևանդի գյուղատնտեսական ուսումնարանում»։
Վարդանին անծանոթ յերևեցավ քաղաքի անունը և հարցրեց.
— «Այս կողմերում յես չեմ հիշում մի այս անունով քաղաք»։
— «Դա Հին Բայեզետն ե, այժմ այս անունն ե կրում։ Մեր
քաղարներից, գյուղերից և գավառներից շատերը փոխել են իրանց
անունները, քանիսը իրանց վաղեմի պատմական անուններն են
կրում, իսկ մի քանիսը նոր անուններ են ստացել»։
Տան տերը կրկին ձեռքն առեց լրագրի թերթը և կարդում եր
մի հոդված, վորը, վորպես յերևում եր, սաստիկ անհանգստացնում
եր նրան։ Վարդանը հետաքրքրությունից շարժված հարցրեց.
— «Ինչ նորություն կա»։
— «Առանձին վոչինչ... եգուց քաղաքում պիտի գումարվի
յերեսփոխանական ընդհանուր ժողով... մի քանի վիճելի հարցեր
պետք ե քննության յենթարկվեն... չգիտեմ, ինչով կվերջանա...
կուսակցությունները սաստիկ հուզված են յերևում»։
— «Դուք ևս կլինեք այնտեղ»։
— «Չեմ կարող չլինել»։
Խոսակցությունից յերևաց, վոր Վարգանի հյուրընկալը, այդ
հովիտի գյուղացիներից ընտրված, յերեսփոխան եր։
Նախաճաշիկը արդեն վերջացել եր. Վարդանը վերկացավ և
շնորհակալություն հայտնելով կամենում եր հեռանալ։
— «Յեթե դուք կցանկանայիք տեսնել մեր գյուղում մի քանի
հիմնարկություններ, ասաց նրան տանտերը, — յես սիրով հանձն
կառնեյի առաջնորդել ձեզ»։
«Շնորհակալ եմ, պարոն», պատասխանեց Վարդանը։
— «Յեթե միուս անգամ կպատահի ձեզ անցնել մեր գյուղից,
խոսեց տանտիկինը, — մեր դռները միշտ բաց կլինեն ձեր առջև»։
— «Շնորհակալ եմ, տիկին», ասաց Վարդանը գլուխ տալով։
— «Յեվ մեր տունը չի ձանձրացնի ձեզ»յ ավելացրուց տանտիրոջ
գեղեցիկ աղջիկը անկեղծ ժպիտով։
— «Շնորհակալ եմ, որիորդ», ասաց Վարդանը, ավելի խոնարհ
կերպով գլուխ տալով։
Վարդանը դուրս գալուց հետո, այժմնոր սկսեց զգալ իր նեղված
դրությունը գյուղական ընտանիքի մեջ: Նա գտնում եր իրան
Վորպես մի բոլորովին վայրենի, վորը ավելի քաղաքակրթված հասարակության
մեջ տանջվում ե, թե ինչու ինքը անտաշ և անկիրթ
մնաց, թե ինչու ինքը չեր կարող այնպես խոսել, այնպես դատել
և այնպես պահել իրան, վորպես մյուսները։ Այդ ինչ հրաշք եր։