Տանուտեր Խաչոյի տոհմը, անցնելով դարերի բովի միջից, զտվել, մաքրվել և կերպարանափոխվել եր, ստեղծելով մի նոր և ազնիվ սերունդ:
Վարդանը և իր հյուրընկալը միասին գնում եյին գյուղի փողոցով։
Նրանց մոտից անցնում եյին մաքուը և պարզ կերպով հագնված
շինական կնիկները, յուրաքանչյուրը ձեոքին հյուսելով մի
բան, և նրանց տղամարդիկը դործավորի հագուստով։ Վոչ մեկը
անգործ չեր, ամեն մարդ իր զբաղմունքն ուներ։ Զարմանում եր
Վարդանը տեսնելով, թե վորքան փոխվել ե կյանքը, թե վորքան
վայելուչ կերպարանք եր ստացել նա։ Առաջվա գռեհկական կոշտությունները
այլևս յերևում, ամեն տեղ շնչում եր կրթության
վոգին էր ջերմ, կենագործող զորությամբ։ Մի բան վոր մնացել
եր անփոփոխ, դա յեր հայկական խոսքը—լեզուն։ Բայց վո՜րքան
մշակվել.վ՜որքան կոկվել եր այդ լեզուն, և վո՜րքան գեղեցիկ դարձվածներով
այժմ հնչում եր նա հայ մարդու բերանում։
Վարդանը էր հյուրընկալի հետ այժմ գտնվում եյին գյուղից
դրսում։ Դեպի ամեն կողմը, ուր և նայում եր Վարդանը, յերևում
եյին հարուստ ագարակներ, գեղեցիկ այգիներ, լավ մշակված դաշտեր
և ճոխ արոտամարգեր ։
նրանք անցան մի գործարանի մոտից, վորտեղ տախտակներ
եյին սղոցում: Այստեղ գործում եյին գլխավորապես մեքենաներ
և շոգին։ Սղոցարանը մատակարարում եր բոլոր գյուղերի և մերձակա
քաղաքի համար տախտակներ զանազան ձևերով և զանազան
մեծությամբ։
— «Այդ ու՞մն ե պատկանում», հարցրեց Վարդանը.
— «Մեր գյուղում ինչ գործարան վոր տեսնելու լինեք, առանձին
մարդու սեփականություն չե, պատասխանեց նրա հյուրընկալը,
— գործարանները այստեղ պատկանում են գյուղական համայնքին,
ամեն մի գյուղացի մասն ունի նրանց մեջ: Գերանները ստացվում
են մերձակա անտառներից, վորոնք նույնպես գյողացիների սեփականություն են»։
Նրանք անցան սղոցարանից։
— «Ահա այդ ահագին շինվածքը, ցույց տվեց Վարդանին հյուրըեկալը,
— դա պանրագործության գործարան ե. այստեղ պատրաստվում
ե մեր գավառի ամենաընտիր պանիրը. դա նույնպես պատկանում ե
գյուղական համայնքին։ Յուրաքանչյուր գյուղացի ներկայացնում ե
այստեղ իր անասուններից ստացած կաթը և ընդհանուր
արդյունքի բաժանման ժամանակ նրա համեմատ ստանում ե
կամ պանիր կամ արծաթյ»։