Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լոր բույսերի, տունկերի և ծաղիկների տեսակից կային այնտեղ զանազան որինակներ։ Այստեղ գիրքը և մեռած տառը ավելի չեյին զբաղեցնում ուսանողներին։ Այստեղ ինչ սովորումեյին նրանք բնության հրաշալի գրքի մեջ։ Այստեղ վորոշյալ ժամերում ուսանողները պարապվում եյին մարմնամարզությամբ և զենք գործածելու վարժություններով։ «Ահա այսպիսի դպրոցը կպատրաստե լավ յերկրագործ և լավ զինվոր», մտածում եր վարդանը։

Վանրդանը շնորհակալություն հայտնելով իր հյուրընկալին , բաժանվեցավ նրանից։ Այժմ ո՞ր պետք եր գնալ, ինքն ել չգիտեր։ Նա տեսավ հանրակառքի նման մէ բան, վորի յերկու կողմերի վրա շարված եյին մարդիկ։ Ինքն ել նստեց, յերբ իմացավ, վոր տանում եր դեպի յերկաթուղու կայարանը։


Յերկաթուղու կայարանում նա գտավ մեծ բազմություն, վոր սպասում եյին գնացքին: Հանկարծ նրա ականջին դիպավ մի ծանոթ ձայն...


— «Վարդան»...


Վարդանը հետ նայեց, նրա առջև կանգնած եր պ. Սալմանը։ Յերկու վաղեմի բարեկամները գրկախառնվեցան։


— «Ահա այդպես, բարեկամ, խոսեց պ. Սալմանը չթողնելռվ Վարդանի աջը իր ձեռքից,—մենք դարձյալ տեսնվում ենք միմյանց հետ ուղիղ յերկու հարյուր տարուց հետո... բավական յերկար ժամանակ ե... Դու դեռ նույնն ես մնացել, Վարդան, դու ամենևին չես փոխվել... Բայց այս յերկու դարերի ընթացքում մեծ փոփոխություններ յեղան մեր յերկրում... Հիշում ես, Վարդան, մի անգամ քեզ ասում եյի, թե Հայաստանը մարդկության տղայական հասակի որորոցն ե յեղել, նրա անմեղության ժամանակների դրախտն ե յեղել,— բայց մի որ կդառնա նրա այրական հասակի, նրա զարգացման ժամանակների դրախտը։ Այժմ բոլորը կատարվեցավ։ Այժմ հայ մարդու ապրուստը խիստ ապահով, ուրախ և խաղաղ ե հայրենի հողի վրա։ Բայց յեթե գիտենայիր, թե վորքան աշխատեցինք մենք, մինչև նրան այս վիճակին կարողացանք հասցնել... շատ աշխատեցինք... այս յերկու հարյուր տարվա ընթացքում հազարավոր փորձանքների միջից անցանք... բազմաթիվ արյան և առատ քրտնքի գնով գնեցինք մեր հանգստությունը»...


— «Հիմա ուր ես գնում», հարցրեց Վարդանը։


— «Քաղաքը, այնտեղ յերեսփոխանական ժողով պիտի գումարվի, յես պատգամավոր եմ մեր գավառի կողմից, — գնանք միասին, Վարդան, յես պիտի խոսեմ, մեր վիճաբանությունները գուցե կհետաքրքրեն քեզ»։