Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հնչեց գնացքի վերջին շվշվոցը: Նրանք տան վագոնի մեջ: Գիշեր եր։ Առավոտյան լույսը չբացված, նրանք հասան քաղաքը։ Դեռ քնած եր գեղեցիկ, աղմկալի քաղաքը։ Փողոցներում յերևում եյին միայն բանվորներ, վորոնք շտապում եյին զանազան ֆաբրիկաներում աշխատելու։


— «Նոյան Աղավնու» պանդոկը, հրամայեց պ. Սալմանը կառապանին։


Կաժքը սլանում եր ուղիղ և հարթ փողոցների միջով. յերկու կողմից բարձրանում եյին հոյակապ շինություններ զանազան գույներով։ Վարդանը կարծում եր, թե պալատների միջով ե անցկենում։ Պ. Սալմանը ցույց եր տալի նրան նշանավոր սաները.— «ահա այդ համալսարանն ե» — «ահա այդ գիտությունների ակադեմիան ե» — «դա հին թագավորական պալատն ե, վոր այժմ ծառայում ե վորպես մուզեում» — «դա քաղաք է նշանավոր թատրոններից մեկն ե» — «դա մի հիվանդանոց ե» — «դրանք այն հերոսների արձաններն ենք վոր նշանավոր յեղան վերջին հեղափոխության ժամանակ» — «դա մի լրագրի խմբագրատուն ե, ուր որեկան 150.000 որինակ ե տպվում» — «դա»...


— «Զինվորանոց չկա՞», նրա խոսքերը կտրեց Վարդանը։


— «Չկա, այստեղ ամեն քաղաքացի զինվոր ե»։


— «Գեղեցիկ քաղաք... Հրաշալի քաղաք»... բացականչեց Վարդանը խորին հափշտակության մեջ:


Կառքը կանգնեց «Նոյան Աղավնու» հյուրանոցի առջև։ Պ. Սալմանը Վարդանի հետ մտան մի առանձին փոքրիկ սենյակ, վոր կից եր հասարակաց դահլիճին։ Այստեղ Թոմաս եֆենդին Մելիք-Մանսուրի հետ սաստիկ վիճում եյին։


— «Դա կատարյալ եշի մարտիրոսություն կլինի», ասում եր Թոմաս եֆենդին։


— «Իմ կարծիքով, դա ամենաուղիղ ճանապարհն ե, վոր կհասցընե ցանկացած նպատակին», պատասխանեց Մելիք—Մանսուրը տաքացած կերպով։


— «Այդ ճանապարհը մեզ շատ հեռու կտանե և ցանկացած նպատակին կհասնենք գուցե եշի զատկին», ասում եր Թոմաս եֆենդին ծիծաղելով։


— «Ահա Սալմանը, լսենք նրա կարծիքը», ասացին նրանք, դադարեցնելով վիճաբանությունը։


Մեծ յեղավ նրանց զարմանքը, յերբ տեսան Վարդանին, վորը, կարծես, գետնից դուրս յեկավ։


— «Դու վորտեղից լույս ընկար», հարցրեր Թոմաս եֆենդին իր հատուկ հեգնական ժպիտով։