Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— «Միևնույն յերևույթը զարմացնում ե և ինձ, պատասխանեց Վարդանը նրա ձեռքը սեղմելով.-— յես քո խորտակված դիակը գտա Ալաշկերտի լեռների ստորոտում և հետո թաղեցի քրդերի գերեզմանատան մևջ, իսկ ա՞յժմ»...


— «Այժմ յես կրկին հարություն առա , պատասխանեց նա ծիծաղելով։ —Մի՞թե դու չես հավատում հոգեփոխության վարդապետությանը։ Իմ թշվառ հոգին անցավ ամենաանմաքուր կենդանիների մարմնի միջից.—միքանի տասնյակ տարիներ գայլի մարմնի մեջ կեղեքում եյի, հաւփշաակում եյի, ապրում եյի վորսերով... Մի քանի տասնյակ տարիներ շան մարմնի մեջ հաջում եյի, քծնվում եյի և պտույտ եյի գալիս այն մարդիկների շուրջը, վորոնք ինձ հաց եյին տալիս... միքանի տասնյակ տարիներ ոձի մարմնի մեջ վոլորվում եյին գետնի վրա և պատահած ժամանակ խայթում եյի... միքանի տասնյակ տարիներ եշի մարմնի մեջ զռում եյի, ականջներիցս այնքան քաշեցին, վոր գլխումս խելք չմնաց . վերջապես իմ թշվառ. հողին մտավ առյուծի մարմնի մեջ. այստեղ բավական մաքրվեցավ և սրբվեցավ նա։ -Այդ շրջանը կատարեց նա յերկու հարյուր տարվա ընթացքում։ Յեգիպտոսի մումիաները հազարավոր տարիներ մնում են պիրամիդների տակ, անհամբերությամբ սպասելով հոգիների վերադարձին , բայց իմ հոգին ավելի շուտ կատարեց իր շրջանը» ։


— «Յեվ յես բախտ ունեցա կրկին տեսնել կերպարանափոխված Թոմաս եֆենդուն», կտրեց Վարդանը նրա խոսքը։ — «Այ՛ո, ձեր տեսած առաջվա Թոմաս եֆենդէն էր դարու հա- րսւղատ ղավա 1լն եր, բալց ժամանակները փոխեցին նրան։ Այժմ նա ներկա սերնդի լավ ներկայացուցիչներից մեկն ե։ Բայց ներկա սերունդը մեծ հառաջադիմություն ե գործել, սիրելի Վարդան։ Հիշո՞ւմ ես, Մելիք-Մանսուրը մի ժամանակ «լավ ասեղներ» եր կանչում, և թափառում եր Ալաշկերտի գյուղերում, բայց նա այժմ մի առանձին զորաբաժնի գեներալ ե»։


Վարդանը դարձավ դեպի Մելիք-Մանսուրը և պատկառանքով սեղմեց նրա աջը։ — « Մենք ուշանում ենք, պարոններ, նիստը շուտով կսկսվի », շտապեցնում եր պ. Սալմանը։


— «Դա մեր կուսակցության՝ ազատամիտների պարագլուխն ե, ասաց Թոմաս եֆենդին շշնջալով Վարդանի ականջին, և ցույց տալով պ. Սալմանի վրա։ — Մի յերևելի ճառ ե պատրաստել այսորվա ժողովի համար։ Ախ, վորքան լավ խոսում ե նա »...