Յերկու ուժերն ընդհարվում են կատաղի կերպով։ Տեղի յեն ունենում բաղմաթիվ ջարդեր, յերկու կողմից ել կատարվում են անորինակ գազանություններ։ Սկզբում Վահան Մամիկոնյանն ու Մերուժան Արծրունին պարտություն են կրում, վորոնց ոգնության ե գալիս նոր զորքերով ինքը Շապուհը։ Կատաղի արքան մտնելով յերկրի սահմանները, կրակի յե մատնում քաղաքներ, գյուղեր, անապատ դարձնում իր անցած տեղերը, սակայն, անկարող լինելով յերկրի տոկուն դիմադրությունը կոտրել, ստիպված ե ժամանակավորապես վերադառնալ Պարսկաստան, իր յերկրի մի այլ մասում ծագած ապստամբությունը ճնշելու համար։
Բյուզանդական որիենտացիայի կողմնակից Փառանձեմ թագուհին,
Արշակի կինը, նախարարներն ու ամբողջ հոգևորականությունը
վճռում են ոգտվել ժամանակավոր դադարից ու բյուզանդական
կայսեր մոտ պատգամավորություն են ուղարկում նրանից
ոգնություն աղերսելու։ Գնացողը հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնյանն
եր։
Այդ միջոցին Հայաստանում ծայր ե տալիս ժանտախտի համաճարակը,
վորին զոհ են գնում զորքերի ահագին բազմություններ։
Դրան հաջորդում ե սովը, և յերկրի դիմադրական թափը
միանգամից կոտրվում։
Ոգտվում ե այդ առիթից Մերուժանը և առանց դժվարույթյունների
հաղթում դիմադրողներին, գերի տանում Փառանձեմ թագուհուն
և Արտագերս բերդում գտնվող մյուս պաշարվածներին։ Կռիվը
նորից բորբոքվում ե, թատերաբեմ այս անգամ դառնում ե Արարատյան
նահանգը։ Մերուժանի և իր հոր դեմ կատաղի կռիվներ ե
մղուժ Սամվելը: Նա փորձում ե համոզել հորը, վոր յետ կանգնի
դավաճան արարքից: Հայրը զայրանում ե, հարձակվում վորդու
վրա, սակայն կարճ ընդհարումից հետո Սամվելն սպանում ե իր
հորը։ Իսկ Մերուժանի դեժ նույն վճռականությամբ դուրս ե գալիս
նրա մայրը։ Սաժվելն այնուհետև գալիս ե իր մոր մոտ, վորն արդեն
ընդունել եր պարսկական ձևերն ու արտաքինը, կատարում
եր զրադաշտական բոլոր ծեսերը, շրջապատված մոգերի խմբով։
Պատկերը շանթահարում ե և գրգռում Սամվելին։ Նա փորձում ե
համոզել իր մորը — հանգցնել զոհարանի կրակը, հրաժարվել անարժան
քայլից։ Բայց մայրն արհամարհանքով մերժում ե վորդու պահանջը։
Գրգռված Սամվելը «դավաճան հորը սպանված սրով սպանում
ե նաև ուրացող մորը»։
Սրանով վերջանում ե Րաֆֆու մեծահատոր վեպը։
Պետք ե ընդգծել, վոր «Սամվել»-ը վիպասանի ամենալավ
գրվածքն ե։ Մեծ խնամք ե գրել հեղինակը նրա վրա, լեզուն մշա-