Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կել, կոկել, պատկերներն ամբողջացրել։ Չնայելով բազմակնճիռ նյութին, տաղանդավոր կերպով կատարել ե իր վրա վերցրած ստեղծագործական բարդ աշխատանքը։


Այս գրվածքում ել Րաֆֆին հավատարիմ ե մնացել իրեն։ Անհատներն են վճռական դեր կատարում պատմության մեջ իրենց անհատական կամքով շարժումներ, յերևույթներ, անցքեր աոաջացնելով։


«Սամվել»— ի ֆոնը իրավամբ պատմական ե, բայց ով կարող ե ասել, թե նրա մեջ ամբողջովին չեն մտել Րաֆֆու ժամանակակից գաղափարներն ու խմորվող մտքերը։ Յեթե, որինակ, Սամվելից ու Մուշեղ Մամիկոնյանից հանենք նրանց իշխանական պարուրանքը, տիտղոսները, մերկացնենք նրանց միջավայրի արտաքին հանգամանքներից, այդ հերոսները վոչնչով չեն տարբերվի Րաֆֆու մյուս ժամանակակից յերևակայական հերոսներից։


Մոտ 760 եջ ունեցող այդ վեպը վոչինչ չի պարունակում բուն ժողովրդի մասին։ Այդ պակասը ինքն ել ե շեշտել Րաֆֆին, գանգատվելով պատմական նյութերի պակասության վրա։ Ամբողջ միջավայրն իշխանական ե. գործողները միմիայն նախարարներ, թագավորներ, թագուհիներ, իշխանուհիներ և հոգևոր դասի բարձր ներկայացուցիչներ։ Րաֆֆու ամբողջ համակրանքը, սերը Փառանձեմ թագուհու, Սամվելի, Մուշեղի և այլ ազգասեր իշխանների կողմն ե։ Հոգեբանորեն նա նույնքան հարազատ ե նրանց, վորքան և աշխարհայացքով։


Իր այս կլասսիկ վեպը գրելիս Րաֆֆին խոշոր չափերով ազդվել ե հին հունական և շեքսպիրյան գրականությունից, գլխավորապես Իլիականից, Վոդիսականից, Համլետից:

ՍՈՒՐԽԱԹՅԱՆ

ՈՒՐԱՑՈՂԸ


Կեսորից չորս ժամ անցել եր։


Մի խումբ ձիավորներ, փոշու ամպերի մեջ կորած, ամենայն արագությամբ արշավում եյին Արևբանոսից դեպի Հադամակերտ տանող ճանապարհով։ Վորքան մոտենում եյին քաղաքին, այնքան ավելի փութացնում եյին իրանց յերիվարների ընթացքը։ Նրանրց թիվը շատ չեր. մեկը ձիավարում եր ամենից առաջ, վոր ձեռքում տանում եր մի կարմիր դրոշակ, նրա հետևից դնում եր մի սպիտակ ձիավոր, վոր բոլորի գլխավորն եր յերևում, իսկ հետո իննը ձիավորներ, — ընդամենը տասնևմեկ հոգի։