Հայրը վոտքի յելավ, դառնացած կերպով ասելով.
- Իզուր կանցնի թե քո աղաչանքը և թև քո խնդիրը, Սավել։
Մերուժանը այն տեսակ մարդիկներից չե, վոր ամեն մի
համբակի խոսքը լսե։
Արյունը կատաղի հոսանքով անցավ դեպի Սամվելի գլուխը։
— Հայր, ձայն տվեց նա, և խռովյալ աչքերը վառվեցան բարկության
բոցով։ —Յե՞ս եմ հ ամբակը։
-Այո, դու յես, Աամվել։ Յես չկարողացա հասկացնել քեզ
վոչ իմ միտքը և վոչ իմ նպատակները։ Այժմ մնում ե հարցնել քեզ.
դու վո՞ր կուսակցության ես պատկանում:
— Այն կուսակցությանը, վոր հավատարիմ ե մնաց ել հայրենի
յեկեղեցուն և սիրելի թագավորին։
— Ուրեմն դու իմ վորդին չես։ Ով վոր մեզ հակառակ ե, մեզանից չե։
Մենք անխնա պատժել գիտենք այդպիսիներին։
— Յեվ վո՛չ դու իմ հայրն ես։
-Սամվե՜լ ...
— Ի՞նչ ե դավաճան ...
Հայրը ձեռքը տարավ դեպի յուր սուրը։ Բայց վորդու սուրը
արդեն մերկացած եր։ Նա շողշողաց և կայծակի նման մխվեցավ հոր
սրտի մեջ:
Նա ընկավ, հառաչելով։
- Հայրաստա՜...
Վորդին անշարժ արձանի նման կանգնած մի քանի րոպե լուռ
նայում եր արյան մեջ թավալվող հոր վրա։
Հետո սրբեց աչքերի արտասուքը և ձեռքը տարավ դեպի գոտիից
քարշ ընկած արծաթյա փոքրիկ փողը, մոտեցրեց դողդոջուն
շրթունքներին, և չարագուշակ արծաթը գուժեց սոսկալի գործողությունը։
Եղզու զանազան կողմերից նույնպես լսելի յեղան փողերի
ձայներ...
ՍԱՄՎԵԼԸ ՍՊԱՆՈԻՄ Ե ՆԱՅԵՎ ՄՈՐԸ.
Կրակի սրբարանում արդեն սկսվել եր պաշտոնակատարությունը ։
Ամրոցի այն կողմոսմ, ուր վաղեմի Ժամանակներից կանգնած
եր Մամիկոնյանների տոհմային յեկեղեցին, ուր մի շարք խուցերում
բնակվում եր դրան յերեցը, յուր պաշտոնյաների հետ, և կերակրվում
եյին իշխանական սեղանից, — այժմ նույն յեկեղեցու տեղում
շինված եր մի պարսկական ատրուշան։ Սամվելի մայրը քանդել
տվեց յեկեղեցին և նրա տեղում հիմնեց ատրուշանը։ Քրիստո