Միքայելը, զարմացած նայում եր այս առևտրին, խոսեց անծանթի հեռանալուց հետո։
-Այդ մարդը մի ժամ առաջ մտավ մեր խանութը, ժամացույցներին
շատ նայեց, շատ այս կողմ և այն կողմ տվեց, հետո վոչինչ չառեց, ասաց , յես ուզում եյի միայն գները իմանալ, յես մի հատ ունեմ ծախելու։
— Տար՜ավ հիսուն րուբլին... կոչեց Մասիսյանը:
— Ի՞նչպես թե տարավ, հարցրեց Միքայելը զարմանալով:
-Աչքդ հանեց, այպես տարավ, պատասխանեց աղան բարկությամբ.
—այդ ժամացույցը մերն ե։
— Բա՛ս նա գողացավ, տեր աստված, մի այնպիսի մարդը
գողությո՞ւն կանի, այնպես լավ հագնված, այնես շնորհքով։
— Հա՛, այնպես շնորհքով մարդը գողություն կանի, և վոչ թե
քեզ նման հիմարը... պատասխանեց աղան առանձին բարկությամբ։
— Ի՞նչ ղոչաղ տղա, խոսեց Մասիսյանը ինքն իրան, հալալ ըլի
քեզ քո մոր կաթը,ինձ ջեր սատանան չեր խաբել, բայց դու լավ
խարեցիր, յեթե ձեռքս կընկնեյիր, հազար մանեթ կտայի քեզ,
յեթե ուզենայիր ինձ մոտ ծառայել։
Հետո նա կրկին դարձավ դեպի Միքայելը։
Տեսնում ես, լակոտ, եսպես կլինի ղոչաղ տղան, մարդու
աչքի միջից մազը կթռցնե և մարդը չի իմանալ. տեսնո՞ւմ ես...
Միքայելը վոչինչ չխոսեց։
Մասիսյանի բնակարանը, նրա հնադարյան տունը, չեր զանազանվում
նրա խանութից։ Վորպես խանութումը վաճառքի յեր տրված
ամեն տեսակ փտած , բորբոսնած և գործածությունից ընկած
հին մթերք,—այնպես ել նրա տան մեջ տիրում եր նույն բորբոսը,
նույն փտությունը, նույն հնացած կյանքը իր բոլոր մաշված կողմերով։
Մասիսյանի տունը մի կիսավեր ամրոցի տպավորություն եր
գործում նայողի վրա, վորի բնակիչները շատ տարիներ առաջ անհետացել
եյին, և այն ամենը, ինչ վոր կառուցել եր մարդկային
ձեռքը, և վոր պիտի պահպանվեր մարդու խնամքով, անտեր մնալով,
ժամանակի կործանիչ ներգործությունից հնացել, տրորվել և
թափվել եյին։ Ամբողջ (կամենում ենք ասել բոլորովին չկործանված)
մնացել եյին մի քանի շենքեր միայն,—թոնրատունը, վոր ծա֊
ռայում եր վորպես պաշարեղենների ամբար և միևնույն ժամանակ
վորպես խոհանոց և հաց թխելու տեղ. մառանը, ուր պահվում եյին
գինու կարասները, մրգեղեն և զանազան տեսակ թթվեցրած արմատիք.
և բացի դրանցից կային յերեք սենյակներ, վորոնցից մեկը