Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները: Որինակ, յրկուշաբթի առավոտյան անկարելի յեր նրանից մի կոպեկ ստանալ, վոչ վաքի փող չեր տա, վորովհետև հավատացած եր, վոր յեթե յերկուշաբթի առավոտյան մեկին փող տալու լինի, ամբողջ շաբաթ փող դուրս կգնա և բնավ մուտք չի գործի:


Ամբողջ որը, ինչպես ասացինք, Մասիսյանը իր խանութում նստած կլիներ և նրա արգոսի աչքերը կհսկեյին ամեն գործողությունների վրա։ Յերբեմն, մանավանդ ամառվա յերկար ու տաք որերում, բնությունը կհաղթեր յերկաթի կամքին և նա կսկսեր նստած տեղը նիրհել։ Բայց անկարելի յեր գիտենալ արդյոք նա քնած եր, թե արթուն։ Վորովհետև հենց մի «մուշտարի» ներս մտնելիս, մի բան պահանջելիս, յերբ աշակերտները ուշ կշարժվեյին , նա իսկույն աչքերը բաց կաներ, կասեր, «Լակոտներ, քոռացե՞լ եք,ինչ ե, չե՞ք տեսնում, բան են ուզում»։


Բայց մի անգամ մի դեպք Մասիսյանին այնքան կոտրեց, վոր նա իր բոլոր աչալրջությամբ իրան խաբված և հաղթված համարեց։ Իր մտերիմ բարեկամերից մեկը վախճանվել եր, նա պարտք համարեց թաղմանը ներկա գտնվիլ։ (Կրոնական պարտավորությունների մեջ ճիշտ եր Մասիսյանը): Բոլորովին հոգնած վերադարձավ նա խանութը, տեսավ, մյուս աշակերտները գործի եյին գնացել, այնտեղ մնացել եր միայն Միքայելը։ Պատվիրելով նրան նայել խանութին, ինքն գնաց, նստեց իր սովորական տեղը։ Սաստիկ տաք որ եր։ Հոգնածությունը մեկ կողմից, իր մտերմի մահվան տխրությունը մյուս կողից, նրան խիստ թուլացրել եյին։ Պետք ե խոստովանվել, վոր հանգուցյալի հոգու համար մի քանի բաժակ ավել եր խմել։ Յեվ այս պատճառով, հենց վոր նստեց իր տեղը, սկսեց խորին կերպով նիրհել։ Նույն միջոցին մի բավական լավ հագնված յերիտասարդ ներս մտավ, նայեց իր շուրջը և հանդարտ մոտեցավ աղային։ Նրա վոտքերի ձայնից աղան զարթնեցավ։


— Առեք այդ բանը ասաց անծանոթը շտապով հանելով իր ծոցից մի վոսկյա ժամացույց։ —Ինչ կտաք, տվեք, փողի սաստիկ կարոտություն ունեմ. կինս մեռնելու վրա յե, շտապում եմ բժշկի մոտ։


— Մասիսյանը ուշադրությամբ նայեց անծանոթին, նայեց ժամացույցին և ասաց.


-Հիսուն րուբլուց ավել չի արժի:


— Տվեք փողը, աստված ձեզ խեր տա, բայց հավատացեք, վոր Մասկվայում ութսունով եմ գնել, ասաց անծանոթը դարձյալ շտապեցնելով։


Մասիսյանը համբարեց հիսուն րուբլին, անծանոթը շուտով հեռացավ։