Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նկատվում եր ավերմունք, փլատակներ և անխնամ թողված շինվածներ։ Կարծես այդ վողորմելի շինությունների մեջ հարյուր տարուց ավելի մի ուրիշ վարպետ չեր մտել, վոչ մի կարկատան կամ նորոգություն չեր յեղել,—ինչ վոր մաշվել եր, ինչ վոր քանդվել եր, ինչ վոր թափվել եր, այնպես ել մնացել եր։ իսկ այստեղ բնակվում եր ամրողջ գավառի առաջին հարուստը, քաղաքի գլխավոր աղան։ Այաստեղ «վոսկի աքաղաղը» իր հրաշալի զորությամբ վոսկու կույտեր եր դիզում...


Մի փոքրիկ կենդանություն յերևում եր պարտեզի մեջ: Պարտեզը բավական ընդարձակ եր։ Թեև բոլոր ճեմելիքները պատած եյին վայրենի կերպով, դա յել թողած եր անխնամ, թեև աճած բույսերով, բայց հնադարյան ծառերը դեռ մաքառում եյին մահվան հետ, կարծես ասելով, «Մենք դեռևս պիտի ապրենք... մենք մարդու ձեռքերին ավելի կարոտություն չունենք»...


Կյանքը այդ տխուր և անապատացած ավերակների մեջ բոլորովին համապատասխանում եր շրջապատին։ Կյանքը սահում եր նույնպես միորինակ, նույնպես անփոփոխ և նույնպես դատարկ կերպով, վորպես անփոփոխ և դատարկ եր մեացել տան բոլոր շենքը, վոր իր վրա վոչ մի նորոգություն չեր ընդունում ։ Որերը, ամիսները, տարիները անցնում եյին միմյանց յետևից, շատ բան աշխարհի մեջ փոխվում եր, շատ սովորություններ նոր ձև եյին ստանում։Բայց Մասիսյանի տան կյանքի և ապրուստի ձևերի մեջ վոչինչ նորություն չեր մտնում։ Ավերակների անշարժության հետ տիրում եր և քարացած և մեռած կյանքի անշարժությունը ։ Մասիսյանը նույն հայացքն ուներ կյանքի վրա, ինչ հայացք վոր ուներ իր տան շենքերի վրա. —ինչ վոր հին ե, այն նվիրական ե, ուրեմն պետք ե մնա և անփոփոխ մնա, թեև մաշված լիներ, թեև փտած լիներ։ Նա վորպես չեր փոխում այն հնացած և ջարդված դուռը, վորի միջով ներս եր մտել և դուրս եր յեկել նրա հայրը, պապը և պապի պապը, այնպես ել չեր փոխում այն սովորություններից և վոչ մի կետ, վորով ապրել եյին նրա նախնիքը։


Մասիսյանի ամբողջ ընտանիքը նմանում եր մի բադադրյալ մեքենայի, վորի գլխավոր ճախարակը եր ինքը — աղան։ Նա դեպի վոր կողմը և պտտվում եր, բոլորին իր հետ միևնույն ուղղությամբ պտույտ եր տալիս։ Վա՜յ նրան, վոր հետ կմնար, կհակառակեր ... Նա յեր ամենի համար կյանքի որինակելի պատկերը, մնացած բոլորը պետք ե հետևեյին նրա որինակին.—պետք ե ուտեյին, ինչ վոր նա սիրում եր ուտել, պետք ե խոսեյին, ինչ վոր նա սիրում եր խոսել, պետք ե քնեյին, յերբ նա յեր քնում, պետք ե վերկե