րովհետև նրա վրա նոր հագուստ յերբեք չեր կարելի տեսնել: Ինքը Պետրոս Մասիսյանը միջահասակ մարդ եր, հաստլիկ, կլորիկ, փորը դուրս ընկած, գլուխը դեպի հետ թեքված, վոր կարծել եր տալիս, թե ահա—ահա հենց իսկույն կընկնի քամակի վրա։ Դեմքը կատարյալ գազանային արտահայտություն ուներ. ածելած թշերը նույնպես ուռած և կախված, եյին, վորպես փորը, վիզը կարճ եր, իսկ խորամանկ աչքերը խրված եյին թավ հոնքերի տակ. ահագին գլուխը միշտ սափրած եր լինում։ Մի մույգ դեղին գույն, վոր հատուկ ե մոնղոլական ցեղերին, ներկել եր նրա այլանդակ դեմքը, մինչև անգամ ականները, նույն դեղնությունը կարելի յեր տեսնել և նրա աչքերի սպիտակուցի մեջ:
Պետրոս Մասիսյանը բացի զանազան տեսակ առևտրական
ձեռնարկություններից, միևնույն ժամանակ եր մի նշանավոր վաշխառու
ամրողջ գավառի մեջ: Այդ գործունեյության մեջ նա վորոշվում
եր մյուս վաշխառուներից նրանով միայն, վոր խնայելով
իր ահագին հարստությանը, նա յերբեք մի խոշոր գումար մի անգամով
մեկին տոկոսով չեր տալիս, այլ բաց եր թողնում մանր
գումարներ միայն, սկսյալ հինգ ռուբլուց մինչև հարյուր ռուբլի,
և առավելապես հավատում եր գյուղացիներին։ Այս պատճառով նրա
պարտականները անթիվ եյին։ Մանր փոխառությունները այն նպատակով
ոգտավետ եր համարում նա, վոր համ տոկոսը ծանր եր
լինում, համ ել, յեթե կորչելու լիներ, մի մեծ բան չեր։ Իսկ գյուղացիներին
հավատում եր, վորովհևտև գուղացին նրա կարծիքով
ռամիկ եր, ուրիշի փող ուտելը դեռ սովորած չեր. դրանց Մասիսյանը,
համարում եր իր «կաթնատու կովերը» և այդ եր պատճառը,
վոր տոկոսը նրա լեզվում կոչվում եր «կաթ»:
Ամեն անգամ, յերբ մի գյուղացի հայտնվում եր նրա մոտ փողի
համար, Մասիսյանը պետք ե տեղեկանար նրա ամբողջ պատմությունը,
թե ով ե նա, ում վորդին, ունի՞ արդյոք հայր, մայր,
վորդիներ, յեղբայրներ, բաժանված են ապրում, թե միասին, ինչպես
ե կոչվում յուրաքանչյուրի անունը, չնչ կայք ունի և վորտեղ
են գտնվում. կամ կառաջարկեր այս տեսակ հարց եր, թե իր կյանքում
ինչ տեսակ պարապմունքներ ե ունեցել, ի՞նչ գործի մեջ
հաջողվել ե նրան, և ի՞նչ գործեր մեջ վնասվել ե, և կամ այդ փողը,
վոր ուզում ե, ի՞նչ բանի համար պետք ե գործ դնե։ Յերբ գյուղացին
կհայտներ, թե այս ինչ պետքի համար ե, որինակ, յեթե
ասելու լիներ մի յեզն պիտի առնեմ, — նա կսկսեր յեզան մասին
հազար ու մեկ հարց ու փորձ անել, թե նրա այսինչ հիվանդությունը
ինչով ե բժշկվում, ինչ ճար պետք ե անել, յերբ յեզը