շահեցնել և հնար տալ նրանց առանձին առևտուր սկսելու։ Իսկ այս մի խորամանկ միջոց եր գործակատարին միշտ կապված պահելու իր հետ կամ միշտ նրա սանձը իր ձեռքում պահելու համար: Ռոճիկը իր մոտ պահելով, Մասիսյանը միշտ ուներ իր ձեռքում մի գրավական, մի յերաշխավորություն գործակատարի կողմից վոր ստիպեցնում եր նրան անպայման հնազանդ լինել։ Վորովհետև մի անհավատարմություն նկատածին պես, աղան կարող եր իսկույն նրան դուրս անել, և վողորմելի գործակատարի ամբողջ տարիների ծառայության վարձը վեր առնել վորպես տուգանք։ Յեվ շատ անգամ բոլորովին անմեղ մի գործակատարի մեղադրում եր նա անհավատարմության մեջ և կտրում եր ռոճիկը։ Յեվ դրանով պետք ե բացատրել Մասիսյանի առևտրական տան գործակատարների անդադար փոփոխությունը։
«ՎՈՍԿԻ ԱՔԱՂԱՂԸ»
ՓՈՐՁՎԱԾ ՎԱՇԽԱՌՈՒԻ ԽՐԱՏՆԵՐԸ
Պետրոս Մասիսյանը բավական ինքնուրույն մարդ եր, նա
ներկայացուցիչ եր ծանրագլուխ «խոջաների», վորոնք պարսից
տիրապետության ժամանակ նշանավոր դեր եյին խաղում վաճառականության
մեջ, հարգանք եյին վայելում վոչ նրա համար, վոր
արդար և հավատարիմ մարդիկ եյին, այլ գլխավորապես նրա համար,
վոր կապիտալիստներ եյին և գիտեյին կապիտալի գործածության
բոլոր խաբեյական ձևերը։ Մասիսյանը հիշյալ սերունդի մնացորդներից
եր, վոր պարսից իշխանությունը այն յերկրից անցնելեն
հետո, նոր տիրապետողի նոր քաղաքականությունը ամենևին
չկարողացավ փոխել նրան։ Հագուստը մինչև անգամ մնացել եր
միևնույնը, վորպես հագնում եյին պարսիկների ժամանակ հայ «խոջաները».
միևնույն դաբան, վոր հասնում եր մինչև վոտները. միևնույն
արխալուղը, վոր կարճ չեր ղաբայից, միևնույն լայն շալվարը,
կապույտ կտավից կարած և միևնույն քոշերը։ Գլուխը նույնպես
մշտապես ծածկված եր բուխարայի սև մորթի պատրաստած
քառանկյունի տափակ գդակով, վորի նմանը մինչև այսոր
կարելի յե տեսնել գյուղացի տերտերների գլխին։ Բոլոր յեղանակներում
թե ամառը և թե ձմեռը, նրա հագուստը միևնույնն
եր։ Նա ուներ մի ձեռք հագուստ միայն, վոր շարունակ հագնում
եր և փոխում եր այն ժամանակ միայն, յերբ բոլորովին
մաշվում եր, բայց յերբ եր փոխում, այդ դժվար եր վորոշել, վո-