Անծանոթը, գտնելով աղային մի ծիծաղելի դրության մեջ, մտտածեց արդարացնել նրա անքաղաքավարությունը, և սկսեց յեղանակից։
— Տոթից խեղդվում ե մարդ, ամենևին քամի չե փչում,
դուք լավ եք արել, այսպիսով կարելի յե հաղթել տաքությանը։
— Ե՛հ, վորդի (Մասիսյանը ամեն մարդու վորդի յեր կոչում,
ինչ հասակում և լիներ նա) պետք ե շնորհակալ լիել աստծուց,
յեթե ամառվա տոթը չլիներ, գարնան պատիվը չեյինք հասկանա,
յեթե ձմեռվա ցուրտը չլիներ, աշնան պատիվը չեյինք հասկանա:
Աստված ամեն բան և լավ ե վատ և ստեղծել. և չար և բարի յե
արել. գիշերվա խավարի դեմ ցերեկվա լույսն ե ստեղծել. այնպես
ել, մեկին աղքատ ե արել, մյուսին հարուստ, յեթե աղքատություն
չլիներ, փողի պատիվը չեյինք հասկանա։
Մասիսյանի բոլոր դատողությունների մեջ վերջին խոսքը փողի
վրա յե լինում: Անծանոթը, վոր իրան խիստ նեղված եր զգում,
փողի անունը մեջ գալով, հայտնեց իր խնդիրքը։ Մասիսյանը թողեց
խրատները և նրա դեմքը ավելի գործնական և սառն արտահայտություն
ստացավ։
— Դու ուզում ես բամբակի առևտուր անել, հա՞, (նա դուքով
յերբեք չեր խոսում, ում հետ և լէներ)։ Ասա, տեսնեմ, ի՞եչ գիտես
այդ առևտրի մասին։
Անծանոթը պատմեց, թե բամբակի վաճառականությունը բավական
ծանոթ եր իրան, թե Ամերիկայի պատերազմի ժամանակ
(սարուկների ազատության մասին) շատ փող վաստակեց բամբակից,
բայց հետո կորցրեց, իսկ այժմ ցանկանում եր կրկին փորձել
իր բախտը:
— Առևտուրը բախտի բան չե, խելքի բան ե, պատասխանեց
Մասիսյանը գործագետ մարդու նախատեսությամբ, — դու են ասա,
թե ինչպես պետք ե բանացնես իմ փողերը։
Անծանոթը հայտնեց, թե այդ գործի մեջ ինքը բավական հմտություններ
ունի, և հուսով ե, վոր աղայից վեր առած փողը իր
փորձված ձեռքում մեծ ոգուտներ կբերե, և ավելացրուց, թե իրան
ծանոթ ե Յե... գավառի գյուղերի մեծ մասը, ուր պարապվում են
բամբակի մշակությաւմբ, թե յուրաքանչյուր գյուղում գտնվում են
փոքրիկ դրամատերներ տեղացիներից, վորոնք հավաքում են իրանց
դրացիների արդյունաբերած բամբակը, և այսպեսով բերքը անբարվում
ե մի մարդու ձեռքում, և այս վերջիններից հեշտ ե բավական
քանակությամբ դնել, բերել քաղաքը և ծախել մեծ վաճառականներին։
Յեվ այսպիսով ինքը միջնորդի դեր կկատարե գյուղացի