մանր «չարչիների» և քաղաքացի խոշոր կապիտալիստների մեջ, և մի տարվա ընթացքում կարող ե իր ձեռքում գտնված դրամագլուխը մի քանի անգամ շրջաբերության մեջ դնել և այլն:
— Տեսնում ե՞ս, վոր վոչինչ չես հասկացել, ասաց Մասիսյանը
և սկսեց բացատրել իր կարծիքը անծանոթի անհասկացողության
մասին:
Թե գյուղացի մանր դրամատերներից — «չարչիներից», — վորպես
յերկրորդական ձեռքերից բամբակ դնելը և վաճառելը չեր կարող
շահավետ լինել, վորովհետև այդ խաբեբա «չարչիները», իրանք
«հյութը ծծում են և միայն չեչն են տալիս ուրիշին»։ Ով վոր կամենում
ե բամբակից ոգտվեր պետք ե ինքը անմիջական հարաբերություն
ունենա արդյունաբերող գյուղացու հետ, այսինքն, անե
այն, ինչ վոր «չարչին» ե անում։
— Դու շատ ձանձրալի և միանգամայն դժվար գործ ե ռամիկ
և հիմար գյուղացու հետ առևտուր անել, պատասխանեց անծանոթը։
— Դու շատ միամիտ մարդ ես յերևում, ել չեմ ասում, թե
խելքդ պակաս ե, ասաց աղան մի փոքբ վրդովված ձայնուվ. —տո,
վողորմելի, փողը հենց այն ռամիկ և հիմար գյուղացիներից պետք ե
դուրս բերել, սատանա «չարչիից» ինչ կարող ես վաստակել:
Պետք ե նկատել, վոր սատանա բառը Մասիսյանի լեզվում
բոլորովին ուրիշ նշանակություն ուներ. սատանա ասելով, նա
հասկանում եր խելացի, իմաստուն, խորամանկ և մեծ հմտություններ
ունեցող մարդ։ Ով վոր սատանա չեր, նրա կարծիքով հիմար
եր, վոչինչ բանի պետք չեր:
Մասիսյանը սովորություն ուներ յերկար խոսելու, և յեթե մեկի
խնդիրքը մերժում եր և փող չեր տալիս, գոնյա իր բարի խրատները»
չեր խնայում նրանից: Նա սկսեց ծանոթացնել պարոնին
բամբակի վաճառականության ոգտավետ ձևերի հետ. հայտնեց, թե
ինքը սովորություն չունի այս տեսակ ձեռնարկությունների համար
զուտ (նաղդ) փող տալ խնդրողներին, այլ տալիս ե իր խանութից
այնպիսի վաճառելի մթերք, վոր գյուղացիների համար պետք են,
որինակ, եժանագին չթեր, կտավներ, զանազան տեսակ մանրունքեղեն,
կնիկների զարդարանքի համար հույունքներ, և դրանց նման
բաներ։ Այս տեսակ ապրանքը ավելի ոգտավետ եր քան թե զուտ
փողը բամբակի հետ փոթելու համար. միայն պետք ե ճարպիկություն
ունենալ, գյուղացու «խասիաթը» գիտենալ, նրա վիճակի և
պահանջների հետ ծանոթ լինել։ Գյուղացին ջիբումը փող չունի,
միշտ «նիսիա» յե նրա առևտուրը, բայց պետք չե վախենալ, ինչ