Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գետնի վրա, նրանց վրա ածում եր մանր ավազ, հետո ավազը դրոշմում եր փայտյա կնիքով, վոր հատկապես դրա համար պատրաստված եր։ Յերևակայեցեք մեր դրությունը. ամբողջ ժամերով պետք ե մեխված մնաս գետնի վրա, մի շարժում անգամ կարող չես անել, վորովհետև իսկույն ավազը կխառնվի, կնիքը կլուծվի, և վարժապետը այդ տեսնելով, հոգիդ կառնե։


Այսպիսի պատիժներին խիստ հաճախ յենթարկվում եյի յես։ Բարերար աստված, ի՞նչ պետք ե անեյի, խո մեռել չե՞յի, վոր անշարժ մնայի։ Պատահում եր, կամ լուն եր կծում կաժ ճանճն եր նեղացնում, կաժ վերջապես մի ուրիշ հարկավորություն ունեյի։ Վարժապետը դառնում եր տուն մի փոքր տաքացած գլխով, և յերբ նա գտնում եր կնիքը լուծված, այն ժամանակ պատրաստ եր ինձ հաժար կամ անիծված ֆալախկան, կամ մերկ ծնկներով չոքել ադյուսի մանրած կտորների և կամ սիմինդի հատիկների վրա։ Դարձյալ պետք ե անշարժ մնայի։


Լինում եյին որեր, վոր պատիժը ընդհանուր եր դառնում. աշակերտները բոլորը միասին պատժվում եյին։ Տարվա մեջ մի քանի անգամ մենք ունենում եյինք արձակուրդներ։ Մեծ արձակուրդները լինում եյին զատկին և ծննդյան տոների ժամանակ, յուրաքանչյուր տոնին մի-մի շաբաթ։ Յերբ տոնից հետո աշակերտները կրկին հավաքվում եյին դպրոցը, մեր վաժապետը առանց խտրության աշակերտների վոտները դնում եր ֆալախկայի մեջ և բոլորին հավասարապես ծեծում եր։ Ի՞նչու համար, — այդ նրա համար եր, գուցե աշակերտները արձակուրդների ժամանակ իրենց տներում կամ դրսում վորևիցե անկարգություն արած լինեյին, իհարկե, այդ կարծեցյալ անկարգությունը ստուգել անհնարին եր, ուրեմն, պետք եր թե մեղավորին և թե անմեղին հավասարապես պատժել։ Այս բարբարոսության մեջ մի ուրիշ միտք ևս կար։ Ինչպես լավ ձիավորները ձիու վրա նստածին պես, տալիս են նրան մի քանի մտրակի զարկ, վոր թմրած անասունը զգաստանա, գրգռվի, — այսպես ել մեր վարժապետը հանգիստ որերից հետո լարում եր մեր մտավոր ուժերը ճիպոտներով, վոր սթափվինք, վոր վայրենացած կյանքից կրկին ընտելանանք դպրոցական տաժանակիր կյանքին։


Մեր վարժապետը չարասիրտ մարդ չեր, ընդհակառակը, նա շատ բարի յեր: Այս բոլոր խստությունները, բոլոր անգթությունները առաջ եյին գալիս նրա մանկավարժական հասկացողությունից։ Նա համոզված եր, վոր առանց ծեծի, առանց տանջանքի աշակերտը վոչինչ չի սովորի։ Նա այնքան հավատում եր իր ֆա-