Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լախկային, վորքան հավատում եր իր թիլիսմաններին և կախարդական արարողություներին, վորոնցմով հրաշքներ եր գործում...


Յերբ պատմում եյի մորս դպրոցում կրած իմ տանջանքները, նա յել միևնույնն եր հաստատում և սովորաբար պատասխանում եր.— «Վորդի, մինչև ծեծ չուտես, մինչև նեղություն չքաշես, բան չես սովորի»։ Ապա ինչու այնքան ծեծ եյի ուտում, այնքան տանջվում եյի, դարձյալ վոչինչ չեյի կարողանում սովորել:


Յես հիմար տղա չեյի, յես շատ սրամիտ եյի, յերբ տատս մի հեքիաթ եր պատմում, յես միանգամից բոլորը սովորում եյի. յերբ մեր քաղաքում աշուղ եր գալիս, յերգ եր յերգում վեպ եր պատմում, յես իսկույն սովորում եյի իսկ դպրոցում ինչու այնքան բթամտացա, վորտեղ կորավ իմ սրամտությունը:


Տատիս հեքիաթը, աշուղի յերգը յես հասկանում եյի, դրա համար շուտ եյի սովորում, բայց վարժապետիս դաս տված բաներից վոչինչ չեյի հասկանում. ինձ յերևում եր, վորպես թե նրանք հայերեն չլինեյին: Գիշեր ու ցերեկ դասս սերտում եյի ու սերտում, գլխումս մի բան չեր մտնում, հեն վոր վարժապետիս աչքը ընկնում եր աչքիս, յես սարսափում եյի, միտքս շփոթվում եր, գիտեցածս մոռանում եյի։


Յես մինչև այն աստիճան ընկած եյի թե մտքով և թե հոգով, մինչև այն աստիճան սպանված եյին իմ մեջ մանկական ուժերը, վոր բոլորովին հավատում եյի, յերբ վարժապետս բարկանալով ասում եր. — «Սատանայի լակոտ, քեզանից մի որինավոր բան չէ դուրս գա»...


Առաջին անգամ վարժապետս ինձ տվեց սովորել այբբենարանը։ Կարծես այս րոպեյիս ել իմ աչքի առաջն ե այն փոքրիկ տետրակը, տպած խոշոր տառերով։ Նրա ճակատին նկարած եր մի մեծ խաչ, վորի ներքևը կային այս խոսքերը. — «Խաչ, ոգնյա ինձ»։ Մի քանի ամբողջ ամիսներ, յերեսս խաչակնքելով կրկնում եյի այդ յերեք բառերը, վարժապետս ասում եր, յեջե — ամեն դասի սկզբում խաչից ոգևություն չխնդրես, վոչինչ չես կարող սովորել, բայց յերևում եր, վոր խաչն ել խռովել եր իմ գլխին, նա ինձ խելք ու միտք — տալու նպատակ չուներ։


Յես մինչև այս որ չեմ կարող հեռացնել այն ծանր և անախորժ տպավորությունը, վոր թողել ե իմ վրա այբբենը։ Նրա ամեն մի տառը կարծես թե ուզում եր վիշապի նման ինձ կուլ տալ։ Գիշերներն անգամ հանգիստ քուն չունեյի, երակների մեջ նույնքան տանջվում եյի, վորքան դպրոցում։ Ինձ յերևում եր, վորպես թե նուն մեյմունի նման առջևս պըպզած, իր զզվելի ռեխը ծռմռելով,