Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուզում եր վախեցնել ինձ։ Ռան, մի մեծ մողես դարձած, վազում եր, վոր ծոցս մտնի: Ամենից ավելի յես ատում եյի ճեն, նա միշտ յերևում եր ինձ վիզը ծռած ուղտի պես... յես շատ եյի վախենում ուղտից, բայց մի տառ, վորին յես շատ սիրում եյի, եր ոն յես նրան խիստ շուտ ճանաչեցի, վորովհետև նա նման եր մեր գեղեցիկ Սոնայէ բոլորած աչքերին։


Նազելի Սոնա, քո անունը հիշելու ժամանակ յես բոլորը, բոլորը մոռանում եմ, ինչ վոր կրեցի այն դժոխքի մեջ: Դու եյիր իմ մխիթարությունը, դու եյիր քաղցրացնում իմ տխուր ժամերի դառնությունը։


Սոնան վարժապետի աղջիկն եր, յես իմ կյանքում չեմ տեսել մի այդպիսի բարի և անմեղ բնավորություն։ Պատահում եր, յերբ վարժապետս ծեծում եր ինձ, Սոնան մի թաքուն տեղ նըստած լաց եր լինում։ Խեղճ աղջիկ, ինչո՞ւ յեր լաց լինում նա։


«ԿԱՅԾԵՐ» I ՀԱՏ.


1. Բնորոշեցե՛ք Րաֆֆու նկարագրած վանական—ֆեոդալական ժամանակների հին դպրոցը:

2. Հասարակական այլ կարգերում կարո՞ղ եր գոյություն ունենալ տեր-Թոդիկյան դպրոցը:

3. Համեմատեցեք տեր—Թոդիկի դպրոցը ազգային—բուրժուական դպրոցի հետ (ուսուցչի տված նյութերի hիման վրա):

4. Բնորոշեցե՛ք աշխատանքային դպրոցը, համեմատելով հին դպրոցնհրի հետ:

ՓՈԹՈՐԻԿ

Ջերմ, տոթային գիշերը անցավ անհանգիստ կերպով։ Ասլանը զբաղված եր հյուսնի արհեստանոցում, նավաստին և վարպետ Փանոսը նույնպես անքուն մնացին,—չնայելով այդ բոլորին, առավոտյան ստիպված եյինք խիստ վաղ վերկենալ, վորովհետև Ասլանը դիտավորություն ուներ նավակով Կտուց անապատը գնալ։ Աղոթարանը դեռ նոր եր սկսել պարզվիլ դեռ առաջին անգամ լսելի յեղավ գյուղական ժամատան կոչնակի անհամբեր հրավերը, յերբ նավաստիի վորոտալից ձայնը զարթեցրեց ինձ։ Նրա ձայնը զարթեցրեց և Ասլանին։


Նավաստի կոպտությունը բավականին վրդովեցրեց ինձ. տրտընջալով հագնվեցա, և գյուղական սովորությամբ դուրս յեկա փողոց այնտեղ բակի դռան առջևից հոսող առվակի մեջ յերեսս