Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանացել, վոր ել աշխարքը միտքս չեր գալիս։ Ինչ խուլ, կորած, մոլորած մտքեր ունեյի, բոլոր բացվել, յեդ եին յեկել: Նոր եյի իմանում, վոր գրաբառ ու ուրիշ լեզվներ՝ մինչև են սհաթը միտքս փակել, բխովել եյին։ Ինչ վոր ասում եյի կամ գրում մինչև են հադաղը՝ գողացած կամ հնարած բաներ եյին, ենդուր համար հենց մեկ յերես բան գրում եյի թե չե, յա քունս եր տանում, յա ձեռս բեզարում։ Գիշերվան մինչև սհաթի հինգը վո՛չ հացի մտիկ արի, վո՛չ չայի, չիբուխն եր իմ կերակուրը, գրիլը իմ հացը։ Տանըցոնց խնդրելուն, նեղանալուն, խռովելուն ել չեյի մտիկ անում։ Յերեսուն թաբաղեն են ա լցվելով եր, վոր բնությունը իր պարտքը պահանջեց, աչքերս գնաց։ Սաղ գիշերը ինձ ենպես եր յերևում՝ թե նստած գրում եմ, յերանի կըլեր ինձ՝ թե են մտքերը ցերեկն եին միտս ընկել:

Սիրելի կարդացող, չնեղանաս, վոր բանն ես բանն յերկարացրի, ենդուր համա յեմ եստոնք հիշում, վոր իմանաս՝ թե ազգի սերը ի՞նչ լազաթ ունի, ի՞նչ զորություն։

Են առավոտ իմ դուշմանի տանը վո՛չ յեդ գա, ինչ վոր յես տեսա։ Աչքս բաց եմ անում, իմ խեղճ, ղարիբ գերմանացի կողակցի ձենն ա ընկնում անկաջս։ Տեսնիմ իմ միայնակ վորդին դոշին առած, են արաասունքն ա վեր ածում, վոր քարեր կմղկտան։ Ծառա ու ղարավաշ ել՝ մեկ պուճախումն են փետացել, կանգնել, ինձ ցավելով մտիկ անում։ Ո՞ւմ սիրտը ես սհաթին չեր ճաքիլ: Գժվածի պես վեր թռա, յերեխիս եմ նայում՝ փառք աստուծո՝ սաղ ա, կողակցիս եմ աղաչում, սիրտը չի կարում յեդ բերիլ: Ի՞նչ եր պատահել, չեյի իմանում։ «Անաստված՝ ինձ սպանեցիր հո. ես ի՞նչ բան բերիր գլխիս», վերջապես լսեցի: Ծառեքն ել մեկ կողմից են ինձ ղնամիշ անում։ Վերջապես իմանամ՝ վոր սաղ գիշերը անդարար գելն եմ տվել գոռացել, ախ քաշել, խոսացել, ու ինչ վոր հարցրել են տանըցիք, միշտ ել գերմաներեն, վոչ հայերեն պատասխան տվել, ու հազար տեսակ վայրիվերո բան ասել, ել յեդ իմ կռիվն սկսել: Մինչև սհաթի իննը ես հալումն ընկած՝ յես իմ քեֆն եմ արել, նրանք իրանց սուքն ու ինձանից ձեռք վերցրել: Են առավոտը սաղ շաբաթ ու ամիս, ես որ ել մուրազս հենց են ա ելել, վոր գնամ ընկնիմ մեկ իշխանի վոտք, ասեմ, ինձ մեկ կտոր հաց տա ու յես գիշեր ցերեկ ընկնիմ գեղե գեղ ու մեր ազգի արած բաները հավաքեմ գրեմ։

Թող ինձ այսուհետև տգետ կանչեն. լեզուս բաց ա ելել՝ իմ ընտիր, ազիզ, իմ սրտի սիրեկան աղգ։ Թող տրամաբանություն գիտակցողը իրան համքյարի համար գրի, յես քո կորած, շվարած վորդին՝ քեզ համար։