Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռ. ՊԱՏԿԱՆՅԱՆ


ՌԱՔԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ

(1830-1892)


Ռափայել Պատկանյանը, գրական կեղծանունը Գամառ Քաթիպա, ծնվել ե Նոր—Նախիջևանում 1830թ. նոյեմբերի 8—ին, քահանայի ընտանիքում։ Գրագիտություն սովորել ե իր հոր մոտ, վոր ժամանակի գրողներից եր։ Միջնակարգ կրթությունը ստացել ե Լազարյան ճեմարանում։ Ճեմարանում աշակերտել ե գիտնական Եմինին։ 1850 թ. Ռափայելը աշխատակցել ե իր հոր շաբաթաթերթին, վոր հրատարակվում եր Թիֆլիսում։ Դորպատում նա տոգորվում ե այնտեղի ուսանողության լիբերալ գաղափարներով։ Կուլտուրական և լուսավորական նպատակները մտահոգության առաջնակարգ խնդիրներ եյին ուսանողության համար։ Յեվ Ռափայել Պատկանյանը իր միքանի ընկերների հետ այդ ուղղությամբ սկսեց գործել դեռ ուսանող ժամանակ։ Նա կազմեց այբբենարան մանուկների համար, լույս ընծայեց մի յերգարան—ժողովրդի համար։ Այդ յերգարանում առաջին անգամ լույս տեսավ նրա «Մայր Արաքսի»—ն։


Այնուհետև իր ամբողջ կյանքում նա մնացել ե մանկավաժ և զբաղվել գրականությամբ։ Ապրել ե Նոր—Նախիջևանում մինչև իր կյանքի վերջը:


Գրական գործունեյությունն սկսել ե 1850 թվին, 20 տարեկան հասակում։ Գրել ե ժամանակի անկանոն, դեռևս չմշակված, բայց պարզ աշխարհաբարով և միաժամանակ Նոր—Նախիջևանի բարբառով։


Ռ. Պատկանյանի յերկերի ժողովածուն ամփոփված ե յերեք ստվար հատորի մեջ, վոր այժմ սպառված ե։


Պատկանյանի գրական տաղանդը բազմակողմանի յե և ուժեղ։ Նրա գրիչը հավասարապես զորեղ ե թե մարտական հույզեր ար-