Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


ծնկաչոք զմուռս ու հալվե խնկեց,
գոչեց մեծաձայն. «Դա յե իմ աստված»:
Բայց ա՜խ, քու անքուն ժամերու, ճիգը
քանի մի արծաթ հազիվ գին դրին,
ստեղծողդ դարձար քու խեղճ խրճիթը,
ակեր չարեցին շուրջ քո պատկերին:




ԻՄ ՅԵՐԳԸ


* * *


Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից,
սերտ բարեկամք անջատած են ինձանից.
թառամում եմ յես այս ոտար յերկրումը
մենակ ըսած ծաղկի նման դաշտումը,
Կամաց կամաց տարիները անցնում են,
մեզ նորոգած գարուն, ամառ դարձնում են.
միայն մեր խեդճ կյանքը չունի վոչինչ նոր,
ինձ յերեկը կրկնվում ե միշտ այսոր,
Ասպարիդիս նեղ ե ճամպան ու փշոտ,
խեղճությունս համարում են ինձ ամոթ.
իմ վիճակին կարեկցություն մարդ չունի,
«Դա, ասում են, իր կյանքումը դարդ չունի»,
Յես դարդ ունիմ, դարդս մեծ ե ու պես պես,
բայց չեն տեսնում ձեր աչքերը կարճատես,
Յերբ յես մտա անհյուրընկալ այս աշխարհ,
քանի րոպե բախտը ծպտաց ինձ պայծառ.
ասացի, դարձել ե իմ անիվը,
լրացել ե իմ վատ բախտի չար թիվը»,
Հանկարծ՝ փչեց անտուժելի հյուսիսին,
թառամեցուց վարդ, մանուշակ մայիսին,
այսպես չորցուց իմ նազելի Հասակը,
իմ անողորմ, անագորույն վիճակը,
Ախ՜, մոտեցիր, որհասական որ մահվան,
բեր քու հետը սև հող ու նեղ գերեզման,
թող սառ լինի իմ նոր տանը հատակը,
ծանր քարե վրաս ծածկած վերմակը,
Բայց, ախ, յերբ վոր կանցնի ամիս ու տարի,
կմսմռոտի գերեղմանը այն քարի,
Հետը անգամ չի մնալու իմ խաչին,
իմ անունը, իմ հիշատակ—կկորչին.
բայց կուզեյի թողնել այստեղ մի արձան,
վոր դարե դար մնար ամուր, անկործան...
Յես յերգեցի յերգ վոլորուն ու անուշ,
իմ քնարի ձայնն եր մեղմիկ ու քնքուշ.
միթե այնքան անգութ կլինի Լետա գետ,
վոր անունս անգամ կանե նա անհետ։