Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մ Ե Ծ


* * *


Գնա, իմ վորդյակ, աշխարքս անցիր,
պանծալի անուն Մեծի դու ստացիր։
Ու գնաց վորդին, շատ քրտինք թափեց,
մեծ հարստություն, մեծ գանձ ժողովեց,
ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հայր իմ, այժմ Մեծ չեմ քու կարծիքով։
Չե, չե. թեև դու բորսայի յես զարդ,
բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ։
Նա գնաց մտավ իմաստնոց տաճար,
յեղավ խորիմաստ գիտուն ու հանճար,
ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հայր իմ, այժմ Մեծ չե՞մ քու կարծիքով։
Չե, չե. թեև դու. գիտությանց ես զարդ,
բայց քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։
Պահով, աղոթքով մտավ անապատ,
քուրձ հագավ մարմնուն, հրաշքներ գործեց շատ,
ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հայր, իմ, այժմ Մեծ չեմ քու կարծիքով։
Յեդեմա դրախտին ել լինիս դու զարդ,
յես քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։
Ու գնաց վորդին, դարձավ զորավար,
խելքով, քաջությամբ տիրեց շատ աշխարհ,
ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հայր իմ, այժմ Մեծ չե՞մ քու կարծիքով։
Չե, չե՛, թեև դու զոռ դաշտին ես զարդ,
բայց քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։
Ու գնաց վորդին մի յերկիր ոտար,
Հրեշք ու ցավերե մաքրեց այն աշխարհ,
ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հայր իմ, այժմ Մեծ չե՞մ քու կարծիքով։
Ոտար աշխարհի թեև յեղար զարդ,
բայց քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։
գնաց վորդին... Հա՜, սարն եր գլորման...
դեմ տվեց ուսը, չթողեց անկման...
ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հայր իմ, այժմ Մեծ չեմ քու կարծիքով։
Դյուցազների մեջն ել լինիս դու զարդ,
Բայց քավ ինձ ասել քեզ համար մեծ մարդ։
Ու գնաց վորդին գլխակոր, տրտում,
հոգին վրդոված, ցավ ու դարդ սրտում,
Մաշվում եր խեղճը զոռ տալով խելքին —
հե՞ր չարժանացավ հոր գովասանքին...
Նորա յեղբայրը գերի յեր տարած,
թշեամու ձեոքով տունը ավերած.