Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


* * *


ճիգ արավ, գլուխը վտանգի ձգեց,
ազատեց յեղբորն ու տունը կանգնեց...
Հանկարծ... սար ու ձոր, ծով դղրդեցան,
բյուրք բյուրուց բերնով գոչեց ազդ մարդկան
«Մեծ Մարդու անուն դու այժմ ստացար —
Յեղբորդ հիշեցիր ու քեզ մոռացար»։




ՈՐՈՐՈՑԻ ՅԵՐԳ


* * *


Արի, իմ սոխակ, թող պարտեզ, մերին
տաղերով քուն բեր ազիս աչերին.
բայց նա լալիս ե. դու, սոխակ, մի գալ,
իմ վորդին չուզե տիրացու, դառնալ։

Յեկ, աբեղաձագ, թող արտ ու արոտ,
որորե տղիս, քնի յե կարոտ.
բայց նա լալիս ե. դու, ձագուկ, մի գալ,
իմ վորդին չուզե աբեղա դառնալ։

Թող դու, տատրակիկ, քու ձագն ու բունը,
վուվույով տղիս բեր անուշ քունը.
բայց նա լալիս ե. տատրակիկ, մի գալ,
իմ վորդին չուզե սգավոր դառնալ։

Կաչաղակ ճարպիկ, գող, արծաթասեր,
շահի զրուցով վորդուս քունը բեր.
բայց նա լալիս ե. կաչաղակ, մի գալ,
իմ վորդին չուզե սովդաքար դառնալ։

Թող վորսդ, արի, քաջասիրտ բազե,
քու յերգը գուցե իմ վորդին կուզեր,
բաղեն վոր յեկավ՝ վորդիս լռեցավ,
ռազմի յերգերի ձայնով քնեցավ։




ՀՈՒՅՍ


* * *


Թեղ փչե քամին պաղ պաղ յերեսիս,
վերեն ամպերեն սաստիկ ձյուն թող գա,
վորքան վոր կուզե՝ թող փչե Հյուսիս,
հուսով եմ, վաղ—ուշ, գարունը պիտ գա։

Թուխպը թող պատե յերկինքը պայծառ,
թանձր մառախուղ յերկիր թող փակե,