Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


Մի որ տեսա մի ալևոր մուրացկան,
վոր վեց տարի առաջ այգումս եր վարձկան,
խոշբեշ արի հետը, սիրով խոսեցի,
սրանից սավայ՝ վոնց ե քեֆդ, հարցուցի,
բայց նա հանկարծ ինձնից խնդրեց մեկ մանեթ,
յես զարմացա սաստիկ ու շուտ դարձա հետ։
Հետևելով միշտ որինաց աշխարհի,
յես կյանքումս մարդու վնաս չի արի։
Մի որ վորդիս իրա կամքով, անհրաման,
սնդուկիցս հանեց հինգ թե վեց թուման.
յես իմացա. վրա հասա բռնեցի,
ձեռքը կապած՝ դատավորին մատնեցի,
շատ չի անցավ, վախից խեղճը թույն կերավ.
ահա, եսպես միակ հույսը իմ կորավ։
Հետևելով միշտ որինաց աշխարհի,
յես կյանքումս մարդու վնաս չի արի։
Իմ Շուշանի սիրտը կպավ Ոհանին.
եդ Ոհանի ծնողք չունքի խեղճ եյին,
յես Շուշանիս տվի հարուստ քոռ Գոգուն,
վոր համրանքով չգիտեր չափն իր վոսկուն.
բայց անբախտ եր ծնած որից խեղճ Շուշան,
վեց ամսից մտավ թաց, սառ գերեզման։
Հետևելով միշտ որինաց աշխարհի,
յես կյանքումս մարդու վնաս չի արի։




ՇԻՆԱԿԱՆԻ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՅԵՐԳԸ


* * *


Այ մարդ, այսոր շատ քնեցար ննջեցիր,
առավոտյան հով ժամանակն անցուցիր.
արեգակը ծովի ծայրեն ծագեցավ,
ջերմությունը ձորն ու դաշտը փռվեցավ։
Ընկերներդ վաղ արտերը գնացին,
ցորեն, գարին գերանդիով հնձեցին,
խուրձ կապեցին, բարդ բարդեցին դաշտումը,
նստան հանգչիլ կաղիններու հովումը։
Այ մարգ, վեր կաց, սառը ջրով լվացվիր,
գոտիդ կապե, գերանդիդ առ դաշտ հասիր,
քանի հով ե՝ հունձդ արա, արտումդ,
հունձդ հնձե, մի ծուլանար գործումդ,
Խուրձդ կապե, բարդդ բարդե, տուն արի,
հանգստացիր, յերբ քո հունձդ կատարի.