Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


տարերք աշխարհիս խառնվին իրար,
հուսով եմ, վաղ—ուշ, արև պիտ ծագե։
Թող գա փորձություն, թող գա հալածանք,
խավար թող դառնա անաղոտ լույսը,
սարսափելի չեն հային տառապանք—
միայն... չի հատներ խղճուկի հույսը։




ԱՆՎՆԱՍ ՄԱՐԴ


* * *


Հետևելով միշտ որինաց աշխարհի,
յես կյանքումս մարդու վնաս չի արի,
արժանացա մեծ մեծ պատվո ու փառաց,
վոր միմիայն նպատակն եր իմ կենաց,
տունս առատ ազգի ազգի ուտեստով,
սնդուկներս լի թանգագին զգեստով,
ծառաներս մունջ, միշտ հլու հրամանիս,
անպակաս եր վոսկի, արծաթ գրպանիս։

Բայց ով տեսավ յերկրիս վրա անփուշ վարդ,
այսպես հավերժ փառքով լցյալի չի կա մարդ.
այո, հասան ինձ ել որեր դառնագին,
բայց իզուր, զի հանցավոր չեր իմ հոգին.
յես մնացի տիրոջ կամքին հնազանդ,
աղոթելով տիվ և գիշեր ջերմեռանդ։
Հետևելով միշտ որինաց աշխարհի,
յես կյանքումս մարդու վնաս չի արի։

Մի որ ծառաս կոտրեց իմ մեծ հայելին,
վոր կարժենար քիչ-քիչ հազար ֆիորին.
յես չասացի նորան խոսքեր անվայել,
այլ ստիպեցի վեր ամ ձրի ծառայել.
այս դիպվածը նորան խրատ կլիներ,
թե վոր մինչև յոթներորդը նա ապրեր։
Հետևելով միշտ որինաց աշխարհի,
յես կյանքումս մարդու վնաս չե արի։

Մի որ յեկավ իմ մոտ մի խեղճ պատանի,
խնդրեց, վոր յես դնեմ նորան մի բանի.
խիստ չափավոր եր թշվառի խնդրածը,
բայց են տարին շատ թանգագին եր հացը.
չընդունեցի. նա յել գնաց ջուրն ընկավ.
ափսոս տղա, վոր նա եդպես շուտ մեռավ։
Հետևելով միշտ որինաց աշխարհի,
յես կյանքումս մարդու վնաս չի արի։