Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


Լուսնյակը յերևում ե յերկնքումը փայլելով,
պատուհանեն լույս ե ձգել սուփրի վրա շողալով,
յերևում ե հացն ու կաթը, պանիրը,
յերևում ե կարմիր գինվո սափորը.
մեկ յես, մեկ դու, մեկ պահապան հրեշտակը
ուտենք, խմենք, ու գոհանանք արարչեն,
հանգստանանք աշխատանքեն, վոր քաշեցինք ցերեկը։




1. Քաղաքական ի՞նչ տրամադրություններ կան Ռափայել Պատկանյանի «Արաքսի արտասուքի» մեջ:

2. Ի՞նչ չափով ե արտահայտված նրա մեջ բանաստեղծի ազգայնականությունը, հարևան ազգերի վերաբերմամբ ունեցած ատելությունը:

3. Կարող եր մարտական ազգայնականությունը լուծել ազգերի համերաշխության հարցը:

4. Ո՞ր խավի հայերին ե ծաղրում Ռ. Պատկանյանը յեվ վո՞ր պակասությունների համար:

5. Շինականի մասին գրած վոտանավորով կարող ե Ռ. Պատկանյանը աշխատավորական գրող համարվել:

6. Կարդալ նրա «Ազատության յերգերը» յեվ բնորոշել աշխարհայացքը:

7. Գտնել Ռ. Պատկանյանի յեվ Սմբ. Շահազիզի աշխարհայացքի մեջ ընդհանուր գծեր:


ՓԱՌԱՍԵՐ


Հազար ութ հարյուր վաթսուն թվականի հուլիսի ամսու մեջ, Կովկասի կողմերեն մի տասնիննը-քսան տարեկան հայ յերիտասարդ յեկավ Պետերբուրգ համալսարան մտնելու։ Տարեկան, այսինքն կուրսե կուրս փոփոխելու ուսանողական քննությունները նոր ավարտած եյին, իսկ նորամուտների քննության ժամանակը շատ հեռու յեր, վորովհետև նոքա, ինչպես հայտնի յե, իրանց քննությունները տալիս են հետ ամառվա արձակուրդին, վոր կատարվում ե յերբեմն ոգոստոսի վերջերը, իսկ շատ անգամ՝ սեպտեմբեր ամսու սկզբանն։ Այսպիսով, մեր հայ յերիտասարդը առջևը գրեթե յերկու ամիս ազատ ժամանակ ուներ։ Նորա այսպես շուտ մայրաքաղաք գալը կարող եր յերեք պատճառե հառաջացած լինել՝ կամ նա ուղեցել ե առաջիկա քննությունների համար յերկարատև և լավ պատրաստվել, կամ ուզեցել ե նա ուսանողական պայմաններին վաղորոք ծանոթանալ և կամ Պետերբուրգի գոված ամառնային դաստակերտական կյանքը վայելել, վոր ըստ մեծի մասին լիքն ե լի-