Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում ոոմանտիկական արկածքներով, վորք չափազանց հրապուրիչ են գավառաբնակ յերիտասարդներուն , և մանավանդ նոցա, վորոնց յերակների մեջ հորդ վազում ե հարավային յեռացող արյունը։


Բայց այդ յերեքեն վոչ մինը չեր իսկական պատճառը մեր հայ յերիտասարդի ժամանակե արռաջ Պետերբուրգ գալուն: Նա ուրիշ հաշիվ ուներ, և նորա հաշիվը այս եր: Չքավոր ծնողքի զավակ լինելով՝ նա չուներ հնար յուր սեպհական հաշվով չորս կամ հինգ տարի, ինչպես ուսանող, ապրելու մայրաքաղաքի մեջ. ի բնե հպարտ և անձնասեր գոլով, նա չեր ուզում, յուր շատ համազգի յերիտասարդների նման, մտնել ի թիվս այն յերիտասարդների, վորոնք լոկ որական ապրուստի համար, իրանց ամենաթանգագին գանձը—իրանց համոզմունքը — գնում են կեղծ ազգասիրության դիմակի տակ... Չե՛, մեր նորեկ յերիտասարդը շատ բարեկիրթ եր այդ անտանելի պայմանին ինքն իրան յենթարկելու համար։ Թիֆլիսի գիմնազիայի մեջ նա առաջին մաթեմատիկն եր, այն չափով և սահմանով, վորքան վարժապետները ավանդում եյին համաշխարհական պատմություն, աշխարհագրություն, լատին լեզու, և այլն, և այլն. նա այնպես լավ սովորում եր և լավ գիտեր , վոր բոլոր քաղաքի մեջ ամենաընտիր աշակերտն եր համարվում. որենը ամբողջ տասներկու ժամ յուր դասերով պարապելը նորա համար մի սովորական բան եր. իսկ ինստիտուտի վերին դասարանի աշակերտուհիները նորա մեջ պինդ արմատացրել եյին համոզմունքը, թե նա ունի չքնաղ դեմք ու իրանք։


Այսպիսի բնատուր և ստացական գեղեցիկ հատկություններով ամոթ չե՞ր, մի փառասեր յերէտասարդի՝ յուր գլուխը ծռել միքանի հեգ մեկենասների առջև, գլուխը՝ վոր զարդարած եր արջնաթույր, ցոլուն և գանգուր մազերով, ջուխտակ, խոշոր, կրակոտ , այրող աչքերով ու անտիկական սիրուն յերեսով։ Չգիտեմ, ինչպես ուրիշը, բայց այդպիսի մանր ու չնչին շնորհի համար շատ անձնասեր եր մեր հայ յերիտասարդը։ Այո՛, Ալթմազովի միակ պակասություններն եյին—անձնասիրությունը և փառասիրությունը։


Հարություն Ալթմազովի... Լսո՞ւմ եք՝ Ալթմազով և վոչ թե Ալթմազյան ... Նորա փոքր հասակին՝ խոհեմ հայրը հավատացրել եր, վոր այդ չնչին«յան» մասնիկը կարող եր շատ խոչ ու խութ դնել նորա աոջև՝ կենցաղույս ալեկոծյալ ծովի մեջ և յերբ միամիտ ժամանակը յերեխան հորը առջև բերում եր, թե այդ մասամբ իվիք կնշանակե ուխտադրուժ լինել ազգային գգացմունքին և հիշեցնում եր այն անհամար «յան»- երը, վորոնք փոքր առ փոքր, բայց անդադրում հայտնվում են այս և այն յերիտասարդների մա-