գնացել, կամ ամարանոց տեղափոխվել — միայն մինին գտավ տանը, վոր տեսնելով նորա շնորհալի դեմքը, չափազանց անձնապաստան խոսակցությունը թղթի մեջի վարժապետների գովասանական վկայությունյուն, յեթե վոչ համակրություն, գոնե ակամա ակնածություն զգաց դեպի այդ ապագա գիտնականը։ Ալթմազովը նորանից խնդրում եր՝ յուր համար գտնել մի լավ ընտանիքի մեջ դասեր: Պրոֆեսսորը կմկմալով «ստիպենդիայի (նպաստ, ոգնություն փողով) անուն տվեց, վորով ուզում եր հասկացնել նորան, վոր դրամական ոգնությունը, վոր տալիս ե համալսարանը խեղճ ուսանողներին, մասամբ իրանից կախված ե, յեթե միայն նա, Ալթմազովը, աշխատասեր, հառաջադեմ և որինապահ ուսանող լինի:
Յերբոր ստիպենդիայի անուն լսեց՝ Ալթմազովի ցոլուն աչքերեն
կայծ ու կրակներ թափվեցան։ Վոտքեն մինչև գլուխ չափեց
պրոֆեսսորին. ստիպենդիա, ոգնություն, վողորմություն, այն ել
վորին, — մի քաջառողջ, հաղթանդամ յերիտասարդի, վորի հասակը
քիչ—քիչ յերեք գազ եր, վորի յերեսատիպարքը ասիական Ապոլլոնին
եր նման և վորի գիտությունը մի փոքրիկ գավառական համալսարանի
պրոֆեսսորի կհավասարեր... Պրոֆեսսորը տեսավ վոր
մեծ անմարդավաբություն արավ ստիպենդիայի անուն տալով այդպիսի
յերիտասարդի առջև, վոր յեթե ասեր թե՝ յես Ավղանի Յաղուբ
խանի վորդին եմ, վոչ վոչ երկմտելու չեր. նրա դեմքի վրա
այնքան խրոխտ հպարտություն ու անձնապաստանություն եր նկարված։
Իսկ սիրունությունը, աչքերի ցոլքը, քթի անտիկական կտրվածքը,
ճակատի չքնաղ համաչափությունը, ասես թե Ֆիդիասի
կարկինով նախագծած... Տուր ակամա սխալը ուղղելու համար պրոֆեսսորը
ամենաքաղաքավարի խոսքերով նստեցուց Ալթմազովին,
յերկար-բարակ խոսեցավ հետը, հարցուփորձ արավ Կավկասի և Հայաստանի
վիճակի մասին, թեթև ու աննկատելի կերպով իմացավ
նրա առտնին պարագաները. և յերբոր Ալթմազովը առավ գդակը ու
պատրաստվում եր յերթալու, պրոֆեսսորը ամենաքաղաքավարի
խոսքերով միամտեցուց նորան, վոր այսորևեթ մի յերկու բարեկամների
կհանդիպի և անպատճառ, կաշխատե նորան բավարար պատասխան
տալու։ Պրոֆեսսորը չմոռացավ հարցնել նորա հասցեին և
ապա ճամփա դրավ, և յերբ յուր առանձնասենյակը մտավ և ուշքը
մի փոքր վրա յեկավ, խեղճ մարդը ասաց ինքն իրան. «Այս ինչ
սատանա յեր, խելքս չի հասնում. այս ինչ մարդ եր, վոր յես տեսա,—
իշխանազն եր, թե ավազակապետի վորդի. այսքան հպարտություն,
այսքան համարձակություն, այսքան արտաքին շնորհք...
Յեվ յերկար ժամանակ խեղճ պրոֆեսսորի մտքեն չեր դուրս